Տրիխոֆիտիան հարուցում են կամ անտրոպոֆիլ սնկիկները, որոնք պարազիտում են միայն մարդու մոտ, կամ զոոֆիլները, որոնք պարազիտում են ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների մոտ (եղջերավոր անասուններ, ձիեր, կատուներ, շներ, մկներ և այլն)։

Անտրոպոֆիլ սնկերը (Trichophyton violaceum, trichophyton crateriforme) բնորոշվում են նրանով, որ մազերի ախտահարման ժամանակ սնկի տարրերը տեղադրվում են գերազանցապես մազի ներսը, չառաջացնելով մաշկի խիստ բորբոքային ռեակցիա (Tr- endothrix): Նրանց կողմից հարուցված մաշկի ախտահարումը կրում է մակերեսային բնույթ և ունենում է ենթասուր կամ խրոնիկական ընթացք՝ այսպես կոչված մակնրեսային տւփխոֆիտիա։

Զոոֆիլ սնկերը (Tr. Gypseum, Tr. faviformej աչքի են ընկնում նրանով, որ գերազանցապես տեղակայվում են մազի շուրջը և մազային ներքին բունոցի էպիթելի մեջ (Tr. ectothrix): Նրանց կողմից հարուցված մաշկային ախտահարումը՝ այսպես կոչված ինֆիլտրատիվ-թարախակալվող (խորը) տրիխոֆիտիան, բնորոշվում է շուրջֆոլիկուլային բորբոքային ինֆիլտրատի առաջացումով, որը հանգեցնում է մազապարկերի ու շրջապատող շարակցական հյուսվածքի թարախային լուծմանը։

Մակերեսային տրիխոֆիտիա
Հարթ մաշկի մակերեսային տրիիաֆիտիան բնորոշվում է մաշկի վրա (գերազանցապես մարմնի բաց մասերում) խիստ սահմանագծված, քիչ այտուցված ու մաշկի մակերեսից բարձրադիր, մեկ կամ մի քանի վարդագույն բծերի առաջացումով, որոնք աստիճանաբար մեծանում են ծայրամասային աճի ճանապարհով։ Նրանց մակերեսի վրա նկատվում են ալրանման թեփոտում և մանր բշտիկներ, որոնք չորանում են ու առաջացնում կեղևիկներ։ Ծայրամասային աճմանը զուգընթաց բծերի կենտրոնում առաջանում է ներծծում, և նրանք ձեռք են բերում օղակի տեսք, որը կարող է հասնել զգալի չափերի։ Երբեմն օղակի մեջտեղում ինքնավարակման հետևանքով առաջանում է նոր օջախ, և ստացվում է օղակը օղակի մեջ։ Մի քանի օջախների առկայության դեպքում նրանք աճելով, միաձուլվում են, գոյացնելով արտասովոր պատկերներ՝ խոշոր ծոպավոր գծագրությամբ։ Սուբյեկտիվ խանգարումները սովորաբար բացակայում են։ Հարթ մաշկի տրիխոֆիտիան հատկապես հաճախ է հանդիպում երեխաների մոտ։

Հյուսվածաախտաբանություն: Էպիդերմիսի աննշան ականտոզ և եղջերաշերտի փխրունություն, վերջինիս մեջ հայտնաբերվում են սնկաթելեր։ Փշաձև շերտում՝ սպոնգիոզ։ Դերմայում՝ պտկիկային շերտի թույլ արտահայտված այտուց, անոթների չափավոր լայնացում և աննշան ինֆիլտրացիա։

Բուժում: Ֆունդիցիդ դեղաձևերի տեղային օգտագործում՝ ախտահարված տեղամասերի օծում յոդի 2-5%-անոց սպիրտային լուծույթով կամ 10 %-անոց ծծմբա-ձյութային օծանելիքով, 2-3 շաբաթվա ընթացքում։

Գլխի մազածածկ մասի մակերեսային տրիխոֆիտիա։ Բնութագրվում է գլխի մազածածկ մասի վրա ախտահարման մի քանի մանր, կլոր օջախների առաջացումով։ Ախտահարման տեղամասերում մաշկն ունի գունատ, վարդագույն երանգ և ծածկված է մոխրասպիտակ ալրանման թեփուկներով։ Բնորոշ է մազերի նոսրացումը, որն առաջանում է նրանց մի մասի (սնկերով ախտահարվածների) կոտրվելու հետևանքով։ Մազերը կոտրվում են կամ մաշկի մակերեսից 2-3 մմ բարձրության վրա (այդ ժամանակ նրանք հայտնաբերվում են թեփերի մեջ մոխրասպիտակ գույնի ոչ մեծ փշերի ձևով), կամ ֆոլիկուլներից նրանց դուրս գալու տեղում (այդ ժամանակ նրանք ունենում են սև կետերի տեսք)։ Աստիճանաբար, շատ դանդաղորեն, ախտահարման օջախները մեծանում են ծայրամասային աճման ճանապարհով։ Առանց բուժման թողնված հիվանղությունր կարող է տևել տարիներ։ Սուբյեկտիվ խանգարումները բացակայում են։ Բուժումից հետո մազերը լրիվ վերականգնվում են։

Նշված կլինիկական ձևն ամենից հաճախ դիտվում է նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների մոտ։ Սեռական հասունացման տարիքում այն կարող է ինքնաբերաբար բուժվել։ Վերջինս ավելի հաճախ նկատվում է տղաների, քան աղջիկների մոտ, որը բացատրվում է, ըստ երևույթին, միջավայրի փոփոխությամբ, մասնավորապես՝ այղ շրջանում հորմոնային տեղաշարժերի ազդեցության տակ ճարպագեղձերի գործունեության ուժեղացմամբ ու մաշկային ճարպի քիմիական կազմի փոփոխությամբ՝ նրա ֆունգիցիդ հատկությունների ուժեղացումով։ Այն դեպքերում, երբ ինքնաբուժում տեղի չի ունենում, մակերեսային տրիխոֆիտիան ընդունում է խրոնիկական սև-կետավոր տրիխոֆիտիայի ձև, որը սովորաբար լինում է չափահաս կանանց մոտ։

Պետք է նկատի ունենալ մակերեսային տրիխոֆիտիայի զարգացման հնարավորությունը չափահաս տղամարդկանց մոտ՝ մորուքի ու բեղերի շրջանում, որն ընթանում է գլխի մազածածկ մասի մակերեսային տրիխոֆիտիայի տիպով։ Ախտորոշումը պետք է հաստատվի մազերի մանրադիտակային հետազոտությամբ և նրանց մեջ սնկի տարրերի հայտնաբերումով։

Բուժում։ Գլխի մազածածկ մասի մակերեսային տրիխոֆիտիայի բուժման հիմնական մեթոդը հակաբիոտիկ գրիզեոֆուլվինի նշանակումն է։ Գրիզեոֆուլվինի նշանակման հետ մեկտեղ տարվում է արտաքին ֆունգիցիդ բուժում։ Ամենից հաճախ օգտա գործվում են յոդի 2-5 %-անոց սպիրտային լուծույթները, 10-15 %-անոց ծծմբա-ձյութային օծանելիքը կամ Վիլկինսոնի օծանելիքը։ Գրիզեոֆուլվինի նշանակման համար հակացուցումների առկայության դեպքում բուժումը սահմանափակվում է արտաքին ֆունգիցիդ միջոցների օգտագործումով՝ էպիլինի կամ ռենտգենյան ճառագայթման օգնությամբ մազերի նախնական հեռացումից հետո։

Էպիլինը օգտագործվում է 4 %-անոց սպեղանու ձևով՝ հետևյալ բաղադրությամբ, էպիլին 4 գ, կրկնակի թորած ջուր 14 մլ, անջուր լանոլին 22գ, մեղրամոմ 5գ, կապարային սպեղանի 54 գ։ Էպիլինային սպեղանին դոզավորում են, ելնելով հիվանդի քաշից ըստ հետևյալ սխեմայի. 10 կգ՝ քաշ ունեցողին նշանակում են 2 գ, 11 կգ՝ 2,5 գ, 12 կգ՝ 3 գ, 13 կգ՝ 3-3,5 գ, 14 կգ՝ 3,5 գ, 15 գ՝ 3,5-4 գ, 16-47 կգ՝ 4 գ, 18 կգ՝ 4-4,5 գ, 19 - 25 կգ՝ 5 գ, 26-30 կգ՝ 5,5 գ, 31-35 կգ՝ 6 գ, 36-40 կգ՝ 7-8 գ, 41 - 50 կգ՝ 9-10 գ, 50 կգ՝ 12 գ։

Սպեղանին դրվում է գլխի մազածածկ մասի մաշկի վրա։ Գլխի մազերր սափրում են միայն սպեղանու դրման տեղում, մնացածը խորհուրդ է տրվում կարճ խուզել։ Սպեղանային զանգվածը բարակ շերտով քսում են ախտահարման խոշոր օջախներից մեկի կամ մի խումբ մանր օջախների վրա և կպչուն սպեղանու զոլերով կղմինդրաձև ամրացնում։ Օջախներում զգալի բորբոքային երևույթների առկայության դեպքում սպեղանին դնում են գլխի մազածածկ մասի առողջ տեղամասի վրա։ Մինչև 6 տարեկան երեխաներին սպեղանին դրվում է միանվագ, միջինը 20 օրով, իսկ ավելի բարձր տարիքի, երեխաներին և՝ չափահասներին՝ կրկնակի, փոխելով սպեղանին 10 օր անց։ Եթե 20-22-րդ օրը էպիլյացիա տեղի չի ունենում կամ էպիլյացիայի արդյունքր լինում է անբավարար, ապա պետք է դնել սպեղանու նոր բաժին նույն չափով (փոքր երեխաներին՝ երկրորդ անգամ, մեծ երեխաներին և չափահասներին՝ երրորդ անգամ)։ Ըստ որում անհրաժեշտ է լինում սպեղանին պահել սովորաբար միայն 4-6 օր՝ մինչև էպիլյացիայի լավ արտահայտված արդյունքը։

Սովորաբար ամբողջ գլխի մազաթափությունն սկսվում է սպեղանին դնելուց 12-14 օր անց և, աստիճանաբար ուժեղանալով, վերջանում է 20-25-րդ օրր։ Սպեղանին հանելուց հետո ըստ հնարավորության հեռացնում են սպեղանու ամբողջ զանգվածը և ձեռքով կատարում մանրազնին էպիլյացիա։ Մազերի աճը վերականգնվում է 30-45 օր հետո։ Այդ ժամանակում անց է կացվում ֆունգիցիդ արտաքին բուժում։

Կողմնակի երևույթներից նշվում են` մազապարկային եղջերացում` գերազանցապես սպեղանու դրման տեղամասերում (երբեմն մազապարկային հանգույցիկների ցանավորում է նշվում նաև այտերի, ճակատի, ուսերի շրջանում), ենթասուր կոնյունկտիվիտ և բլեֆարոկոնյունկտիվիտ շուրթերի կարմիր երիզի չորություն։ Բարձր տարիքի երեխաների և չափահասների մոտ կարող է դիտվել գլխացավ, սրտխառնոց, ընդհանուր վատ ինքնազգացում։ Այդ բոլոր երևույթներր հեշտությամբ անցնում են սպեղանին հանելուց հետո, որը (5-7 օր անց) կարելի է նորից ղնել: Նյարդային բարձր գրգռականություն ունեցող փոքր երեխաների մոտ երբեմն 4-5-րդ օրն առաջանում է գիշերային երկյուղ (տեսողական հալուցինացիաներ)։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է սպեղանու զանգվածն անմիջապես հանել։ Բոլոր երևույթներն անցնում է 2-3 օր հետո։ Հիվանդներին նշանակում են առատ հեղուկներ, ասկորբինաթթու, գլյուկոզա, ղիմեդրոլ, ֆենոբարտաբիլ։

Հակացուցումները: Էպիլինային սպեղանին չպետք է նշանակել մինչև մեկ տարեկան, ինչպես նաև երիկամների, լյարդի, հոդերի հիվանդություններով տառապող երեխաներին, բարձր ջերմության, ստամոքսաղիքային խանգարումների ժամանակ, հիպերթիրեոզով, մշտական գլխացավերով, սպազմոֆիլիայով, նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդներին։ Մինչ բուժումն սկսելը և բուժման ժամանակ ամեն 10 օրը մեկ անհրաժեշտ է կատարել արյան ու մեզի հետազոտություններ։ Էպիլինի ազդման մեխանիզմը դեռևս որոշված չէ։ Ենթադրում են, որ էպիլինն ազդում է մազապարկերի նյարդային ապարատի վրա և առաջացնում է դիստրոֆիկ փոփոխություններ մազերի կոճղեզային մասի բջիջներում։

էպիլյացիան ռենտգենյան ճառագայթներով կատարվում է գլխի մազածածկ մասի ամբողջ մակերեսի միանվագ ճառագայթումով քառադաշտային սիստեմով (աջ և ձախ քունքային, ճակատագագաթային և ծոծրակային շրջաններ), ամեն օր մեկական դաշտով, 400-ից մինչ 500 Ռ դոզայով (կախված տարիքից)։ Օգտագործվում է նաև կոտորակված ճառագայթում, 100-150 Ռ դոզայով (մինչև 400-500 Ռ գումարային դոզա)։ Մազերի հեռացումն արագացնում են գլխի լվացումները տաք ջրով և օճառով, ինչպես նաև ձեռքի էպիլյացիան արտևանունքային ունելու օգնությամբ։ Նոր մազերի աճն սկսվում է միջինը 2 ամիս հետո։ Այդ ժամանակամիջոցն օգտագործվում է գլխի մազածածկ մասը ֆունգիցիդ միջոցներով մանրազնին մշակման համար։ ժամանակ առ ժամանակ եղջերաշերտի ավելի արագ շերտազատման նպատակով կարելի է դնել վիրակապ՝ 5-10%-անոց սալիցիլային օծանելիքով։ Այսպիսի բուժում տարվում է մինչև մազերի աճը։ Մազերի աճման հետ կատարում են ստուգում՝ գերազանցապես ախտահարման տեղամասից վերցրած մազերի մանրադիտակային հետազոտության միջոցով։ Եռակի ստուգման (ամեն շաբաթ) և դրան հաջորդող 3 ամսվա հսկողության բացասական արդյունքը հիմք է տալիս հիվանդությունը համարելու բուժված։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին