Տրիխիազ կոչվում է թարթիչների սխալ ուղղությամբ աճը ճիշտ տեղից:


Դիստիխիազ կոչվում է թարթիչների սխալ ուղղությամբ աճը սխալ տեղից. օրինակ մեյբոմյան անցքերից, լորձաթաղանթից:
Առաջացման պատճառը կոպերի եզրի խրոնիկական բորբոքումն է, սպիական փոփոխությունները:
Կլինիկորեն արտահայտվում է արցունքահոսությամբ, ցավով: Կարող է պատճառ հանդիսանալ եղջրաթաղանթի ծանր վնասվածքների:
Տրիխիազը և դիստիխիազը վերացվում է վիրաբուժական ճանապարհով: Սխալ ուղղությամբ աճող թարթիչները վերացվում են էլեկտրոլիզիսի եղանակով:

 

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին