Տրախոման աչքի շաղկապենու և եղջերաթաղանթի քրոնիկական վարակիչ հիվանդություն է:

Պատճառներ
Այս հիվանդությունը սովորաբար առաջանում է ցածր հիգիենային գիտելիքների, բնակչության կուտակվածության և սանիտարական նորմերի խախտման հետևանքով:

Պաթոգենեզ
Սկսվում է աննկատ և ընթանում է դանդաղ: առաջին ախտանշանը կոպերի քորն է, կարմրությունը, կոպերի տակ օտար մարմնի առկայության զգացողությունը: Լորձաթաղանթը ստանում է թավշանման տեսք` մանր, հատիկավոր գերաճումներով: Թարախի կամ թարախային լորձի արտադրությունը սովորաբար շատ քիչ է: Չբուժվելիս տրախոման աստիճանաբար հանգեցնում է կոպեզրերի ձևախախտման, կոպերի ներշրջման կամ արտաշրջման, երբեմն` անկանոն աճման, եղջերաթաղանթի բորբոքման և պղտորման, որի հետևանքով տեսողության սրությունը նվազում է: Տրախոման հիվանդ աչքից առողջին է փոխանցվում թարախի, արցունքի, լորձի, կեղտոտ ձեռքերի, թաշկինակի և այլն, ինչպես նաև ճանճերի միջոցով:

Բուժում
Անհրաժեշտ է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել ակնաբույժի:

Կանխարգելում
Սրախոմա հիվանդության կանխարգելումը ենթադրում է հիվանդների վաղ հայտնաբերում, կանոնավոր բուժում և անձնական հիգիենայի պահպանում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին