Թոքաբորբ (պնևմոնիա), իրենից ներկայացնում է թոքերի վարակիչ հիվանդություն: Թոքաբորբն ի հայտ է գալիս որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև կարող է առաջանալ որպես այլ հիվանդությունների հետևանքով - բարդություն։ Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում։

Պատճառներ
Պնեվմոնիայի վիրուսը կազմված է տարատեսակ մանրէներից, օրինակ` պնևմոկոկեր, ստաֆիլակոկեր և այլն: Թոքաբորբի առաջացման համար պարենպաստ պայմաններ են ստեղծում ուժեղ մրսածությունը, ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը, թունավորումները և այլն:

Պաթոգոնեզ
Հիվանդությունն ըստ ընթացքի բաժանվում է հետևյալ տիպերի.
1.սուր
2. քրոնիկական

Տարբերում ենք նաև թոքաբորբի տեսակներ ըստ տարածվածության՝ բլթային կամ կրուպային և օջախային կամ բրոնխաթոքաբորբ։ Սուր պնեվմոնիան ի հայտ է գալիս հանկարածակի, նրա ընթացքը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Հիվանդությունը հիմնականում ավարտվում է լրիվ առողջացմամբ։ Սուր թոքաբորբի սկիզբը աչքի է ընկնում ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38-40°C, հիվանդի մոտ զգացվում է դող, հազ։ Այս ընթացում կարող են նաև կողացավեր նկատվել, որոնք հատկապես զգացնել են տալիս կտրուկ շարժումների և հազի ժամանակ: Շնչառությունը մեծամասամբ դառնում է մակերեսային, հաճախացած, հիվանդի մոտ օդի անբավարության զգացում է նկատվում: Քրոնիկական թոքաբորբը կամ առաջանում է որպես սուր տեսակի հետևանք կամ քրոնիկական բրոնխաբորբի բարդության արդյունք է: Հիվանդության կանխարգելման և բուժման համար շատ կարևոր գործոններ են օրգանիզմի թուլացմանը նպաստողգործոնների և ալերգիկ ազդեցությունների պատճառների հեռացումը: Հիվանդության սրացման նշանները նման են սուր թոքաբորբին` խորխխարտադրությամբ հազ, ցավեր կրծքավանդակի շրջանում, ջերմաստիճանի բարձրացում:

Կանխարգելում/Բուժում
Բուժման արդյունավետության համար անհրաժեշտ է հակաբիոտիկի, դրա դեղաչափի ճիշտ ընտրությունը բժշկի վերահսողության տակ: Հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագորրծումը և դեղաչափի սխալ չափը կարող են առիթ հանդիսանալ բուժական ներազդեցության նկատմամբ մանրէների կայունության մշակմանը: Բորբոքումների սուր շրջանում անհրաժեշտ է կազմակերպել արդյունավետ հիգիենային ռեժիմ, շատ զբոսնել, էֆեկտիվ է նաև բուժական ֆիզկուլտուրան: Առանձին դեպքերում երեխաների մոտ կարող են լինել փսխման երևույթներ, կղանքը դառնա հեղուկ։ Նրանց մոտ հիվանդությունը բնորոշվում է նաև մաշկի գունատությամբ, ինչպես նաև բերանի և քթի շուրջը նկատվող կապտությամբ: Կյանքի 1-ին տարում երեխաների մոտ թոքաբորբը միշտ չէ, որ ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Այդ տարիքի երեխաների մոտ առաջին ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է անհապաղ դիմել բժշկի` հետագա սրացումներից ու բարդություններից խուսափելու համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին