Հիվանդությունը հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ, առաջացնելով աշխատունակության երկարատև կորուստ, հաճախակի ռեցիդիվների և ներքին օրգանների կողմից զարգացող բազմաթիվ բարդությունների պատճառով:

Այսպիսով, խրոնիկական տոնզիլիտը քմային նշիկների ավշային հյուսվածքի զուտ քրոնիկական բորբոքում չէ. այն տեղային և ընդհանուր ախտանիշների բարդ համակցություն է, որն ընթանում է սրացումներով և ռեմիսիայի փուլերով՝ հիվանդի աուտոսենսիբիլիզացիայի առկայության պայմաններում:

Քմային նշիկների յուրահատուկ կառուցվածքը (նշիկի պարենխիման թափանցող խորանիստ ճյուղավորված կրիպտաների առկայությունը) պայմաններ են ստեղծում սննդի կամ ներշնչվող օդի հետ բերանի խոռոչ թափանցող բազմաթիվ միկրոօրգանիզմների կողմից արտազատվող օտարածին սպիտակուցների և թույների ներծծման համար: Ալերգիկ վիճակն այսպիսով հարաճում է: Վերջինիս առկայության պայմաններում բորբոքային հիվանդությունը զարգանում է ի պատասխան ոչևսպեցիֆիկ գրգռմանը: Նման դեպքերում օրգանիզմի տեղային կամ ընդհանուր գերսառեցումը, հանդիսանալով ոչևսպեցիֆիկ գրգռիչ, առաջացնում է քմային նշիկների կամ հեռադիր օրգանների՝ երիկամների, սրտամկանի և հոդերի բորբոքում (օրգանիզմի սենսիբիլիզացիայի հետևանքով):

Տոնզիլիտն անբարենպաստ պայմաններ է ստեղծում կրիպտաների դրենավորման համար, քանի որ վերքային մակերեսները ձևավորվում են էպիթելի շերտազատման պատճառով, ինչը հանգեցնում է կրիպտաներում կպումների զարգացման: Դա տևականորեն դժվարացնում է կրիպտաների դրենավորումը, որտեղ կուտակվող սննդի մնացորդները, շերտազատված էպիթելը և միկրոօրգանիզմները պայմաններ են ստեղծում նշիկի դանդաղընթաց բորբոքման համար` հիվանդի սենսիբիլիզացիայի հետ մեկտեղ: Կլինիկական պատկերը ոչ միշտ է արտահայտված: Կան բազմաթիվ ախտանիշներ, որոնց զուգակցումը կարող է օգնել ախտորոշմանը:

Խրոնիկական տոնզիլիտի հիմնական ախտանիշները: Ախտանիշները և հիվանդության պատմությունը՝ հաճախակի կրկնվող անգինաներ (տարին 2-3 անգամ կամ ավելի հաճախ), որոնք ընթանում են օրգանիզմի բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլություն, չպատճառաբանված գլխացավեր, սուր տոնզիլիտի գրոհների միջև ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին սուբֆեբրիլ ջերմություն: Դիտվում է ստործնոտային ավշային հանգույցների մեծացում և ցավոտություն, տհաճ հոտ բերանից:

Օբյեկտիվ տվյալներ՝ քմային աղեղները կպումների մեջ են նշիկի լորձաթաղանթի հետ (սուր տոնզիլիտի կրկնվող գրոհներն ուղեկցվում են ծածկող էպիթելի շերտազատմամբ, պայմաններ ստեղծելով կպումների զարգացման համար), քմային աղեղների հաստացած են` հիպերեմիկ նշիկի փոսիկներից թարախային արտադրության արտազատման պատճառով: Կրիպտաները լցված են հեղուկ թարախային դետրիտով կամ բազմաթիվ թարախային գարշահոտ խցաններով:

Նորմայում, ռեմիսիայի փուլում ծայրամասային արյան մեջ փոփոխություններ չեն հայտնաբերվում: Առանձնահատուկ դեպքերում ոչ բոլոր վերը նշված ախտանիշներն են հայտնաբերվում: Երբեմն ախտորոշումը հաստատվում է առանձին ախտանիշների կամ դրանցից երկուսի կամ երեքի զուգակցման հիման վրա: Սուր տոնզիլիտի կրկնվող գրոհները ախտորոշման հաստատման կարևորագույն չափանիշն են, սակայն խրոնիկական տոնզիլիտը կարող է ընթանալ նաև առանց սրացումների: Բուժման տեսանկյունից տարբերում են խրոնիկական տոնզիլիտի երկու հիմնական տեսակ: Որոշ դեպքերում այն կարող է բուժվել կոնսերվատիվ եղանակով, այլ դեպքերում ՝ պահանջվում է վիրաբուժական միջամտություն:

I տեսակի խրոնիկական տոնզիլիտի օրինակ: Օրգանիզմի բարձր ջերմությամբ ուղեկցվող սուր տոնզիլիտ ոչ հաճախ, քան տարին երկու անգամ, առանց տեղային կամ ընդհանուր բարդությունների: Անամնեզում սուր տոնզիլիտները բացակայում են, բայց նշիկների զննման ժամանակ փոսիկներում հայտնաբերվում են մեծաքանակ խցաններ և թարախ: Տեղային ավշահանգույցները մեծացած են:

II տեսակի քրոնիկական տոնզիլիտի օրինակ: Օրգանիզմի բարձր ջերմությամբ ուղեկցվող սուր տոնզիլիտի կրկնվում են ավելի քան տարին երկու անգամ: Դրանք ունեն սուր ընթացք (սուր լակունար կամ ֆոլիկուլյար անգինա): Կոնսերվատիվ բուժումն անբավարար է՝ սուր տոնզիլիտը կրկնվում է տարվա ցանկացած եղանակին, սակայն բարդությունները բացակայում են:

Սուր տոնզիլիտի կրկնվող գրոհներ, որոնցից մեկը բարդացել է երիկամաբորբով, սրտամկանի ռևմատիկ բորբոքումով կամ այլ հիվանդությամբ: Անամնեզում սուր տոնզիլիտները բացակայում են, սակայն նշիկների հետազոտումը հայտնաբերում է թարախի և խցանների կուտակում փոսիկներում: Հիվանդը տառապում է ռևմոկարդիտով: Անամնեզում նշվում են սուր տոնզիլիտի մի քանի էպիզոդներ, որոնցից մեկը բարդացել է հարնշիկային թարախակույտով:

Այն հանգամանքը, որ անամնեզն օգնում է խրոնիկական տոնզիլիտների ախտորոշմանը հարկավոր է ևս մեկ անգամ շեշտել: Մոտ 80% դեպքերում քրոնիկական տոնզիլիտը պատճառ է հանդիսանում սուր երիկամաբորբի կամ խրոնիկական երիկամաբորբի բարդությունների առաջացմանը, ծանրացնում է հիվանդությունը` նպաստելով սուր երիկամաբորբի անցմանը խրոնիկական ձևին:

Օտորինոլարինգեալ բուժումը, ներառյալ տոնզիլէկտոմիան, հիվանդի մոտ երիկամաբորբը չի բուժում, սակայն նպաստում է երիկամների, հոդերի և սրտի հիվանդությունների դեղորայքային, սննդակարգային (դիետիկ) և հանքային ջրերով բուժման արդյունավետության բարձրացմանը:

Կոնսերվատիվ բուժման նպատակն է սանցիայի ենթարկել նշիկների փոսիկները և վերականգնել օրգանիզմի դիմադրողականությունը: Տարածված է նշիկի փոսիկները լվացումը հականեխիչ լուծույթներով. այն կրիպտաներից հեռացնում է թարախային խցանները, դետրիտը և մեռուկային զանգվածները:

Ֆիզիոթերապևտիկ բուժումը ներառում է տեղային ավշահանգույցների ԳԲՀ - թերապիան, ցածր հաճախականության ուլտաձայնային բուժումը, էլեկտրոֆորեզը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը և այլն:

Վիրաբուժական բուժումը ներառում է տոնզիլէկտոմիան, կրիովիրաբուժությունը (եթե կան հակացուցումներ սովորական վիրահատության համար, օր.՝ արյան համակարգային հիվանդությունները) և ուլտրաձայնը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին