Թլվատությունն իրենից ներկայացնում է խոսքի խանգարում, որը բնորոշվում է հնչյունների ոչ ճիշտ արտասանությամբ: Առավել բնորոշ է << Ռ >> հնչյունի աղավաղված արտասանությունը:

Պատճառներ
Թլվատության պատճառները տարբեր են, օրինակ, երբ մեծահասակները փոքր երեխաների մոտ չեն հետևում իրենց խոսքին: Թլվատություն կարող է առաջանալ խոսքային ապարատի ձևափոխման, ատամների անկանոն դասավորության, նեղ կամ տափակ կարծր քիմքի, դրա ճեղքերի, փափուկ քիմքի, իեզվի լուծանքի, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման հետևանքով և այլն: Հնչյունների արտասանությունը հաճախ խանգարվում է ծանրալուրության ժամանակ:

Բուժում
Եթե թլվատությունը կապված է դաստիարակության հետ, ապա արատը շտկում է լոգոպեդը: Եթե թլվատությունը պայմանավորված է խոսքային ապարատի անկանոն կառուցվածքով, այն վերացվում է հատուկ հարմարանքների և պրոթեզների օգնությամբ: Որոշ դեպքերում պահանջվում է պլաստիկ վիրահատություն: Խոսքի ձևավորումը հարկավոր է սկսել վաղ տարիքում և ավարտել դպրոց հաճախելու պահին: Որքան վաղ սկսվի հիվանդության բուժումը, այնքան ավելի հավանական կլինի բարենպաստ ելքը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին