Դա ՏՆՍ-ի այտուցն է, որը զարգանում է ի պատասխան ներգանգային ճնշման բարձրոցման: Գրեթե միշտ այն երկկողմանի է, ի տարբերություն տեսողական նյարդի նևրիտի : Տեսաներվի կանգային պտկիկով հիվանդների մոտ տեսողական խանգարումները բացակայում են, տեսողության սրությունը նորմալ է: ՏՆՍ-ները քիչ հիպերեմիկ են, ներհրված (պրոմինացիա) դեպի ապակենման մարմնի խոռոչը, սահմանները ունենում են հարթված տեսք: Արտահայտված կանգային պտկիկի ժամանակ լինում է ՏՆՍ-ների սնկանման արտափքում դեպի ապակենման մարմին` արտահայտված հիպերեմիայով և պարապապիլյար արյունազեղումներով: Հիմնականում հիվանդությունը զարգանում է ինտրակրանիալ պրոցեսի ֆոնի վրա (գլխուղեղի ուռուցքներ, վասկուլիտներ, թաղանթների բորբոքում, աբսցես և այլն):

Դիֆերենցիալ դիագնոստիկան տեսողական նյարդի նևրիտի հետ

ա) պրոցեսը հիմնականում (95%) երկկողմանի է
բ) տեսողության սրությունը չի վատանում
գ) հիմնականում հայտնաբերվում է պրոֆիլակտիկ հետազոտման կամ նյարդաբանի, նեյրովիրաբույժի ուղեգրման ժամանակ
դ) առկա է տարբեր ինտենսիվության նեվրոլոգիկ սիմպտոմատիկա
ե) զարգանում է աստիճանաբար առանց կլինիկական դրսևորումների:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին