Ոսկրերի բնածին կոտրվածքները կմախքի համակարգչային հիվանդություն է, կապված ոսկրագոյացման ընթացքի անոմալիաների հետ: Կլինիկապես հիվանդությունը բնութագրվում է խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախությամբ: Քանի որ առկա են միկրոկոտրվածքներ, դրանց վայրերում նկատվում են վերջույթների ծռվածություն: Գոյություն ունեն հիվանդության երկու ձև: Բնածին և ուշացած թերի ոսկրագոյացում: Բնածին ձևի ժամանակ կոտրվածքներ առաջանում են ներարգանդային շրջանում, իսկ ուշացած ձևերի ժամանակ կոտրվածքներ և ծռվածություններ առաջանում են ծնվելուց հետո:

Թերի ոսկրագոյացման կլինիկական հիմնական ախտանիշներն են երկար խողովակավոր ոսկրի բազմաթիվ կոտրվածքները: Կոտրվածքներ առաջանում են չնչին լարվածությունից (երեխային հագցնելիս, խաղալիս և այլն): սակայն ախտաբանական կոտրվածքները շուտ սերտաճում են, ինչը պետք է նկատի ունենալ դրանց բուժման ժամանակ, քանի որ անուշադրությունը կոտրվածքների նկատմամբ, ոսկրաբեկորների տեղադրման և անշարժացման բացակայությունը բերում են վերջույթի դեֆորմացիայի և կարճացման: Թերի ոսկրագոյացումը բնութագրվում է հետևյալ ախտանիշներով. ոսկրերի կոտրվելով սպիտակապատյան կապույտ գույնով, խլությամբ, մկանների ատրոֆիայով և ատամների փշրվելով: Խախտվում է նաև ներքին սեկրեցիայի գեղձերի և մի շարք ֆերմենտատիվ համակարգերի ֆունկցիաները, որոնք նպաստում են հիվանդների վաղաժամ մահին միացած ինֆեկցիայից: Ռենտգենաբանորեն ընդգծվում է ոսկրերի պոռոզ, կորտիկալ շերտի բարակում, սպունգաձև ոսկրը ունի ծակոտնավոր կառուցվածք:

Բուժումը ներկայումս վիրահատական է. օստեոկլազիաներ, սեպաձև օստեոտոմիա, սեգմետնատ օստեոտոմիա: Մեծ նշանակություն ունի հատուկ օրթոպեդիկ սարքավորումների օգտագործումը, որոնք կարող են հնարավորություն տալ հիվանդին խուսափել ոչ թե միայն ծռվածությունից, ապա և հնարավոր կոտրվածքներից: Թերի ոսկրագոյացման հետ նաև հանդիպում են և հակառակ ամբողջ կմախքի դիսպլազիայի ձևերը, - երբ զարգանում է ոսկրերի ամրացումը: Դրանց են պատկանում բնածին օստոզները - մարմարային հիվանդություն, մելոռեոստոզը և այլն:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին