Նկարագրություն

Տասներկումատնյա աղիքի բորբոքումը (դուոդենիտ) տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ ուղեկցվում է խոցային հիվանդությունով, ստամոքսաբորբով, ենթաստամոքսային գեղձի բորբոքումով և լեղապարկի բորբոքումով:

Պատճառներ
Տասներկումատնյա աղիքի բորբոքման հիմնական պատճառը ստամոքսից աղիքներ ստամոքսի թթու պարունակության (արագացած անցման հետևանքով) ազդեցությունն է աղիքի լորձաթաղանթի վրա և ստամոքսահյութի անբավարար չեզոքացումը տասներկումատնյա աղիքում: Տասներկումատնյա աղիքի բորբոքմանը նպաստում են անկանոն սնուցումը, կծու կերակուրների, ալկոհոլի չարաշահումը, ծխելը: Երբեմն տասներկումատնյա աղիքի բորբոքման պատճառ է դառնում նաև լորձաթաղանթի վրա տարբեր մակաբույծների (լամբլիա, որդեր) անմիջական ազդեցությունը:

Պաթոգենեզ
Տասներկումատնյա աղիքի բորբոքման հիմնական ախտանշանը որովայնի վերին հատվածի ցավերն են, որոնք սաստկանում են ուտելուց 2-3 ժամ հետո կամ քաղցած ժամանակ և ուղեկցվում են սրտագդալի շրջանում ծանրության, ճնշման զգացումով:

Բուժում
Տասներկումատնյա աղիքի բորբոքումը բուժում է բժիշկը: կարևոր նշանակություն ունեն սննդակարգին հետևելը (բացառելով կծու կերակրատեսակները), հաճախակի (օրը 5 անգամից ոչ պակաս) սնվելը, ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին