Սուր թոքային համախտանիշ՝  բնորոշվում է արյան փոքր շրջանառությունում  էրիթրոցիտների  սեկվեստրացիայի հետևանքով շնչահեղձության  և թոքերի այտուցի առաջացմամբ: Մանգաղաձև սակավարյունությամբ տառապող հիվանդների 25%  մոտ  այս նոպան մահվան պատճառ է հանդիսանում: Սուր թոքային համախտանիշի զարգացման դեպքում բուժումը  պետք է սկսել առանց հապաղելու՝ կատարել   էրիթրոցիտների փոխանակային ներարկում: Հիվանդի էրիթրոցիտները հեռացվում են և փոխներարկվում են դոնորական էրիթրոցիտներ: Փայծաղի ֆունկցիայի իջեցման պատճառով մանգաղաձև սակավարյունությամբ տառապող հիվանդների մոտ  հաճախ հանդիպում են տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ: Այս հիվանդների մոտ քրոնիկական հեմոլիզի պատճառով կարող են առաջանալ լեղապարկի քարեր և երիկամային անբավարարություն:

Բուժումը՝  հեղուկների ներարկում, ցավազրկող դեղորայք: Նշանակվում է հիդրեա, որը իջեցնում է նոպաների հաճախականությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին