Սուր շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական վիրուսային վարակները։ Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունները ընդհանուր անվանում են սուր շնչառական հիվանդություններ։ Սուր շնչառական հիվանդություններով ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը։ Սուր շնչառական հիվանդություններից են նաև հարգրիպային, ադենովիրուսային, ռինովիրուսային, շնչառասինցիտիալ և այլ վարակներ։

Պատճառներ
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազվադեպ՝ վարակակիրը, որի խոսակցության, հազալու, փռշտալու ժամանակ թքի, խորխի, քթի լորձի կաթիլների հետ վիրուսներն ընկնում են օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով թափանցելով առողջ մարդու վերին շնչուղիների (քիթ, կոկորդ) լորձաթաղանթներ (էպիթելներ)՝ քայքայում են դրանք։ Հարուցիչներն արտադրում են օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող նյութեր՝ Էնդոտոքսիններ։ Կարող են վարակվել նաև կենցաղային իրերից (սպասք, սրբիչ, խաղալիք ևն)։

Հարգրիպների հարուցիչները հարգրիպային վիրուսներն են, որոնք իրենց ակտիվությունը կորցնում են սենյակային ջերմաստիճանում (մի քանի ժամից), սակայն լավ են պահպանվում 4° C ջերմաստիճանում։ Բոլոր եղանակներին հանդիպում են հիվանդության եզակի դեպքեր, իսկ ցուրտ եղանակներին մանկական հիմնարկներում լինում են համաճարակային բռնկումներ։

Ադենովիիուսային վարակ։ Ադենովիրուսները կայուն են հակաբիոտիկների հանդեպ, լավ են պահպանվում ցածր ջեիմաստիճանի պայմաններում։ Ոչնչանում են անդրամանուշակագույն ճառագայթների, ֆորմալինի և ֆենոլի (5 %-անոց լուծույթ) ազդեցությունից։ Սովորաբար մինչև 6 ամսական երեխաներին մորից վարակների հանդեպ իմունիտետ (անընկալություն) է փոխանցվում։ Հիվանդանում են բոլոր եղանակներին։

Ռինովիիուսային վարակի հարուցիչները ռինովիրուսներն են, որոնք 2 ժամ դիմանում են 50° C ջերմաստիճանի պայմաններում, լավ են պահպանվում 4° C-ում և սառեցրած վիճակում։ Հիվանդությունը եզակի դեպքերով հանդիպում է բոլոր եղանակներին, համաճարակ չի լինում։

Շնչառասինցիտիալ վարակի հարուցիչը շնչառասինցիտիալ վիրուսն Է, որն արագ ոչնչանում է սենյակային ջերմաստիճանում։

Պաթոգենեզ
Ադենովիրուսները թափանցելով օրգանիզմ՝ 3-14 օր (միջինը 5 օր) հիվանդագին նշաններ չեն առաջացնում (գաղտնի շրջան)։ Վարակն ընթանում Է տարբեր ձևերով։ Սովորաբար այն սկսվում Է աստիճանաբար, ինքնազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս թունավորման ախտանշաններ՝ բարձրանում է ջերմաստիճանը, նկատվում են թուլություն, գլխացավ, երբեմն՝ սրտխառնոց, փսխում։ Հնարավոր է նաև հիվանդության հանկարծակի սկիզբ՝ ինչպես գրիպի ժամանակ։ Երբեմն ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է հարբուխով (սովորաբար համառ և երկարատև), նկատվում Է կոպերի կարմրություն, աչքերում՝ օտար մարմնի զգացում, արցունքահոսություն, կլման ժամանակ՝ ցավ։ Այլ դեպքերում հնարավոր են տանջող, չոր, այսպես կոչված, հաչոցանման հազ, ձայնի խռպոտում, օդի անբավարարության զգացում։ Երբեմն լինում են ստամոքսաղիքային համակարգի արտահայտված խանգարումներ (որովայնի ցավեր, հեղուկ կղանք)։ Որպես կանոն՝ հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում։ Բուժում Է բժիշկը։ Երեխաների կյանքի 1-ին տարում հիվանդությունը կարոդ Է ընթանալ թոքերի ախտահարումով (ադենովիրուսային թոքաբորբ)։ Հիվանդությունն սկսվում է աստիճանաբար, ջերմաստիճանի բարձրացմամբ՝ մինչև 37,2-37,5° C, թեթև հարբուխով և հազով։ Այնուհետև ինքնազգացողությունն արագ վատանում է, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40°Շ, հազը սաստկանում է, շնչառությունը՝ դժվարանում, հնարավոր են փսխում, լուծ։

Հարգրիպների գաղտնի շրջանը 1-7 օր է։ Հիվանդությունն սկսվում է թուլությամբ, թեթև հարբուխով և հազով, ջերմաստիճանը կարոդ Է թեթևակի բարձրանալ։ Այնուհետև ի հայտ են գալիս ձայնի խռպոտում, կոկորդում քերծման զգացում, կոշտ հազ։ 1-3 տարեկան երեխաների կոկորդի լորձաթաղանթի այտուցման հետևանքով այն կարող է սեղմվել։ Բնորոշ են նաև շնչառության հանկարծակի դժվարացումը և ձայնի խռպոտումը։

Ռինովիիուսային վարակի գաղտնի շրջանի միջին տևողությունը 2-3 օր Է։ Նկատվում են թուլություն, գլխացավ, հարբուխ՝ դեղնականաչավուն, լորձաթարախային արտադրությամբ, հազ։ Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ։ Նորածինները և կրծքի երեխաները շատ ընկալունակ են հարուցիչների նկատմամբ, հիվանդության ընթացքը ծանր Է, հնարավոր են բարդություններ՝ թոքերի և միջին ականջի բորբոքումներով։

Շնչառասինցիտիալ վարակի գաղտնի շրջանը 3-7 օր է։ Սովորաբար սկսվում է աստիճանաբար՝ թուլությամբ, ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ։ Բրոնխաբորբով բարդանալու դեպքում ջերմաստիճանը բաբձրանում է մինչև 38-39° C, առաջանում են հազ, հարբուխ, երբեմն՝ կրուպ։ Աինչև 1 տարեկան երեխաների մոտ հաճախ լինում է թոքերի ծանր բորբոքում։

Բուժում
Սուր շնչառական հիվանդությունները տնային պայմաններում բուժելիս հիվանդին պետք է մեկուսացնել առանձին սենյակում։ Ընտանիքի անդամները և հիվանդին խնամողները պետք է կրեն (թանզիֆե կամ պատրաստի) պաշտպանական դիմակ, կանոնավոր օդափոխեն սենյակը և փոխեն անկողնու սպիտակեղենը, առանձնացնեն հիվանդի սպասքը։ Հիվանդի սենյակի հատակը և կահույքը պետք է մաքրել խոնավ շորով՝ օրը 2 անգամ։

Հիվանդի ջերմաստիճանը բարձրանալիս նրան լավ ծածկել, կիտրոնով, մորիով տաք թեյ տալ (որքան հնարավոր Է շատ հեղուկներ՝ թեյ, օշարակ, կոմպոտ, հյութ խմեցնել)։ Սնունդը պետք է լինի դյուրամարս և սպիտակուցներով հարուստ (արգանակ, մսի և ձկան կոտլետներ, կաթնաշոռ, բանջարեղեն, միրգ)։ Հատուկ դեղանյութ է լեյկոցիտային ինտերֆերոնը, որը պետք է կաթեցնել 2-3 օր (1-2 ժ մեկ)՝ յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ։
Ընտանիքի անդամներին նույնպես պետք է օրը 2-3 անգամ (6 ժ մեկ) յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ ինտերֆերոն կաթեցնել։

Ադենովիրուսային թոքաբորբով երեխաների բուժումը հիվանդանոցային է։

Հարգրիպների բուժումը կատարվում է տնային պայմաններում կամ հիվանդանոցում` կախված հիվանդության ծանրությունից:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին