ՍՃՀ-ը - դա ամբողջ օրգանիզմի հիվանդությունն է, որը առաջանում է 1գր և ավելի դոզայով ճառագայթման հետևանքով: ՍՃՀ-յան առանձնահատկությունը դա անհամապատասխանությունն է կլանված ճառագայթային էներգիայի չնչին քանակի և ծանր մահացու հետևանքների միջև: 

Օրինակ, 10 գր դոզայով ճառագայթման դեպքում, որը մահացու է մարդու համար կլանվում է ընդամենը 2,4 կալորիա 1կգ հյուսվածքում:
Տարբերվում են ՍՃՀ-յան հետևյալ ձևերը`
Ճառագայթային  հիվանդության  ոսկրածուծային ձև,  առաջանում է 1-10գր դոզայով ճառագայթման դեպքում: Պաթոգենետիկ գործոններից մեկը դա կարմիր ոսկրածուծի բջիջների ռադիոզգայունությունն է: 
Ճառագայթման նկատմամբ զգայուն են նաև ոչ դիֆֆերենցված ցողունային բջիջները, տիմիկոլիմֆատիկ համակարգի բջիջները: Գեմոպոեզի խանգարմամ հետևանքով պերիֆերիկ արյան մեջ, 1-2 օրը ճառագայթումից հետո, նկատվում է նեյտրոֆիլ լեյկոցիտոզ, 3-5 օրը ընդհանուր լեյկոպենիա:

Ճառագայթային հիվանդության ոսկրածուծային ձևի համար բնորոշ են.

- ինֆեկցիոն սեպտիկ  սինդրոմ ֆագոցիտոզի և հակամարմինների արտադրման խանգար-ման պատճառով զարգանում են ինֆեկցիոն սեպտիկ բարդություններ, որոնք մահվան պատճառ կարող են դառնալ:
- Հեմոռագիկ սինդրոմ տրոմբոցիտոպենիայի և անոթների անցանելինության հետևանքով առաջանում են արյունազեղումներ և արյունահոսություններ:
- Աղիքային ձև - զարգանում է 10-20 գր դոզայով ճառագայթման դեպքում: Այս ձևի ժամանակ նկատվում է աղիքների լորձաթաղանթի, բջիջների զանգվածային մահ: Առաջանում է աղիքների դինամիկ անանցելիություն, ջրազրկում, ինտոքսիկացիա և այլն: Հիվանդը մահանում է 7-10 օրը ճառագայթումից հետո:
- Տոկսեմիկ ձև - զարգանում է 20-80գր դոզայով ճառագայթման դեպքում: Նկատվում է տոքսեմիայի և հյուսվածքների զանգվածային դեստրուկցիայի հետևանքով օրգանիզմի խոշոր ֆունկցիաների խանգարումներ (գլխուղեղի այտուց և արյունազեղումներ): Հիվանդը մահանում է 4-6 օրը ճառագայթումից հետո:
- Ցերեբրալ ձև - նկատվում է 80-100գր և բարձր դոզայով ճառագայթման ժամա-նակ և առա-ջանում է նյարդային բջիջների մահ, գլխուղեղի այտուց: Հիվանդը մահանում է 1-3 օրը ճառագայթումից հետո:

Կլինիկան.
Ճառագայթային հիվանդության ոսկրածուծային դինամիկայում տարբերում են 4 շրջան.

1. Առաջնային ռեակցիայի
2. Գաղտնի (լատենտ)
3. Բուռն շրջան
4. Վերականգնողական (առողջացման)

Առաջնային ռեակցիայի շրջանը սկսվում է ճառագայթումից հետո և տևում է 2-4 օր: Այս շրջանում գերակշռում են նյարդառեֆլեկտոր խանգարումներ (փսխում, թուլություն, դիսկենզիա ), նեյրոէնդոկրին խանգարումներ:
Գաղտնի շրջանի ժամանակ հիվանդի վիճակը լավանում է, ինչը կարելի է բա-ցատրել առաջնային ինտոքսիկացիայի նվազումով: Ախտաբանական ընթացքը խորանում է, սակայն խանգարումները կոմպենսացված վիճակում:
Բուռն շրջան (հիմնական շրջան), որի ժամանակ արտահայտվում են հիվանդու-թյան հիմ-նական ախտանիշները` արյան բաղադրության մաքսիմալ խանգա-րումներ, օրգանիզմի իմունոպաշտպանողական հատկությունների խանգարում-ներ, ինֆեկցիոն – սեպտիկ բարդություններ, բակտերեմիա, սեպսիա, նեյրոէն-դոկրին խանգարումների և այլն: Այս շրջանը տևում է 15-30 օր:
Վերականգնողական շրջան - բնորոշվում է գեմոպոէզի, օրգանիզմի այլ ֆունկցիաների վերականգնումով: Տևում է 2-10 ամիս:

Մաշկի ճառագայթային ախտահարում
Ընթանում է 4 շրջանով`
1. Վաղ ճառագայթային ռեակցիա
2. Գաղտնի
3. Բուռն
4. Առողջացման շրջան

Ելնելով  ստացած դոզայից մաշկի ախտահարումները կարող են լինել IV աստիճանի`
I. աստիճանի (թեթև) – 8-12գր դոզայի ճառագայթման դեպքում: Բնորոշ է էրիթեման, քոր, աննշան այրման զգացում: Լրիվ վերականգնումը տևում է 2-4 ամիս:
II. աստիճան (միջին) – 12-20գր դոզայի դեպքում: Վաղ ճառագայթային ռեակցիան կարճա-տև  էրիթեմայի ձևով, գաղտնի շրջանը տևում է 1-2 շաբաթ: Բուռն շրջանում առաջանում է էրիթեմա մաշկի այտուցով, ուժեղ քոր, մանր բշտիկներ: Առողջացումը 1-1,5 ամիս:
III. աստիճան(ծանր) – 20-25 գր դոզայի դեպքում: Վաղ ճառագայթային ռեակ-ցիան տևում է մինչև 2 օր, գաղտնի շրջանըª 1 շաբաթ: Բուռն շրջանում առաջա-նում է ցիանոտիկ էրիթեմա, բշտիկներ: Հնարավոր է խոցերի առաջացում: Վերականգնումը` 2-4 ամիս:
IV. աստիճան (ծայրահեղ, ծանր) – 25-50 գր և բարձր դոզայի դեպքում: Վաղ ճառագայթային ռեակցիան արտահայտված է, գաղտնի շրջանը կարող է բացակայել. հետո արագ առաջանում են խորը խոցեր, որոնք լավանում են 6 12 ամսվա ընթացքում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին