Ժառանգական հիվանդություն է, որի հիմքում ընկած է դենտինագոյացման խանգարումները: Ախտահարվում են և մնայուն և կաթնատամները: Ատամների քանակը և ծկթման ժամկետները խախտված չեն: Ատամների պսակները ունեն նորմալ ձև, սակայն արմատները կարճացած են և բարակ:

Ատամների գույնը մոխրագույն է : Մի առ ժամանակ հետո էմալը թափվում է և երևում է թափանցիկ արագ մաշվող դենտինը:
Հյուսվածաբանորեն էմալում խախտված են պրիզմաների դասավորվածությունը, իսկ դենտինում երևում են կարճ և լայն դենտինային խողովակներ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին