Ստենոզ (կոկորդի և շնչափողի)Կոկորդի և շնչափողի լուսանցքի նեղացումն, որն բերում է օդի մուտքի խանգարման դեպի շնչառական ուղիներ և թոքեր, կոչվում է ստենոզ:
Ըստ առաջացման ժամանակի տարբերում ենք` սուր ստենոզ, երբ զարգանում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում (մինչև 1 ամիս), և խրոնիկական` ավելի դանդաղ:
Սուր ստենոզի պատճառները.
Բորբոքային բնույթի տեղային պատճառներ.
- կոկորդի և շնչափողի այտուց, ենթածալքային լարինգիտ, սուր լարինգոտրախեոբրոնխիտ,կոկորդի խոնդրոպերիխոնդրիտ, կոկորդային անգինա:

Օրգանիզմի ընդհանուր հիվանդություններ.
- սուր ինֆեկցիոն հիվանդություններ (կարմրուկ, դիֆթերիա, քութեշ),սրտի, անոթների, երիկամների հիվանդություններ և այլն, էնդոկրին հիվանդություններ
Ոչ բորբոքային պրոցեսներ` ուռուցքներ, ալերգիկ ռեակցիաներ, օտար մարմին, կոկորդի և շնչափողի տրավմա` վիճակ բրոնխոսկոպիայից, ինտուբացիայից հետո:

Կոկորդի և շնչափողի սուր ստենոզի չորս շրջանները /ստադիաները/.
- I կոմպենսացիայի շրջան. հևոց առաջանում է միայն քայլելու ժամանակ, նկատվում է շնչառության հաճախության նվազում և ավելի խորացում, ներշնչման և արտաշնչման միջև ընկած դադարի կարճեցում, սրտի կծկումների հաճախականության նվազում, ձայնաճեղքը 6-8 մմ, շնչափողի լուսանցքը նեղացած է դիամետրի 1/3 և ի չափով:
- II սուբկոմպենսացիայի շրջան. աղմկոտ շնչառություն հանգիստ ժամանակ, մաշկայաին ծածկույթները գունատ, ինսպիրատոր հևոց ` ներառյալ շնչառությանը մասնակցում են հավելյալ մկաններ, միջկողային տարածությունների, լծային և վերանրակային փոսության շրջանների փափուկ հյուսվածքների ներքաշում: Զ/Ճ նորմալ է կամ բարձր, ձայնաճեղքը 4և5մմ, շնչափողի լուսանցքը նեղացած է դիամետրի 1/2ևի չափով և ավելին:
- III դեկոմպենսացիայի շրջան. հաճախակի մակերեսային շնչառություն, խիստ արտահայտված ստրիդոր, մաշկային ծածկույթները գունատև կապտավուն, ակրոցիանոզ, հարկադրական նստած դիրք. կոկորդը կատարում է մաքսիմսլ էքսկուրսիա, տախիկարդիա, ԶՃ իջած, ձայնաճեղքն 2և3 մմ, շնչափողի լուսանցքը խիստ նեղացած:
- IV ասֆիքսիայի շրջան. շնչառությունը ընդհատվող, պարբերաբար դադարում է , սրտի աշխատանքի կտրուկ ընկճում. պուլսը հաճախ չի շոշափվում, մաշկային ծածկույթները գունատև գորշավուն: Հնարավոր է գիտակցության կորուստ, էկզոֆտալմ, ակամա միզարձակություն, սրտի կանգ, ձայնաճեղքն 1 մմ:

Կոնսերվատիվ / հակաստենոզացում/ բուժում ցուցված է IևII շրջաններում.
- հակահիստամինային բուժում (2 մլ պիպոլֆեն, տավեգիլ և այլն).
- միզամուղներ (լազիքս մ/մ, ֆուրոսեմիդ)
- կորտիկոստերոդներ (պրեդնիզոլոն և մինչև 120 մգ մ/մ, ծանր դեպքերում ստենոզի ընթացքում դոզան ավելացվում է մինչև 200մգ).
- 10%ևոց կալցիումի գլյուկոնատև 10,0 մլ, ն/ե 20 մլ 40%ևոց գլյուկոզայի լևթ 5 մլ ասկորբինաթթվի հետ միասին:
- բորբոքային բնույթի ստենոզի դոպքում և լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկներ (ցեֆալոսպորիններ, կիսասինթետիկ պենիցիլիններ, մակրոլիդներ և այլն):

Ստենոզի դեկոմպենսացիայի շրջանում անհրաժեշտ է շտապ տրախեոստոմիա կատարել, իսկ ասֆիքսիայի շրջանում շտապ պետք է իրականացնել կոնիկոտոմիա, այնուհետև` տրախեոստոմիա:

Վերին տրախեոտոմիայի ժամանակ հատում են շնչափողի 2 և 3 օղերը, միջինի դեպքում` 3 և 4 օղերը, ստորինի դեպքում ` 4-5 օղերը:
Կախված կտրվածքի մակարդակից և վահանագեղձի նեղուցի հետ հարաբերությունից տարբերում ենք. վերին տրախեոտոմիաև վահանագեղձի նեղուցից վեր, ստորինև վահանագեղձի նեղուցից վեր վար , միջին և վահանագեղձի նեղուցը հատելով:

Տրախեոտոմիայի էտապները.
- գծային հատվում է մաշկն և ենթամաշկային բջջանքը վահանաճառի ստորին եզրից սկսած 4և6 մմ` ուղիղ միջին գծով ուղղահայաց կտրվածք,
- վահանագեղձի նեղուցը տեղաշարժվում է ներքև և պահվում է բութ կանթերի միջոցով.
- կոկորդի ֆիքսման համար օգտագործում են սուր կանթ, այն մտցնելով վահանև ենթալեզվային թաղանթի մեջ: Ուժեղ հազից խուսափելու համար շնչափողի մեջ կաթեցնում են մի քանի կաթիլ դիկայինի 2-3 %-անոց լաթ: Սրածայր վիրաբուժական դանակի /նշտար/ միջոցով հատվում է շնչափողի 2-3 օղերը:
- Կտրվածքի չափսերը պետք է համապատասխանի տրախեոտոմիկ խողավակի չափսերին:
- Ձևավորում են տրախեոստոմաև պարանոցի վերքի շրջանի մաշկն շերտազատում են ստորադիր շերտերից և 4 մետաքսյա թելերով կարում են շնչափողի հատած օղերի վերնաճառներին:
- Շնչափողի բացվածքի եզրերը տեղաշարժում են Տրուսսոյի լայնիչի միջոցով և տեղադրում են տրախեոտոմիկ խողովակը:

Տրախեոտոմիայի բարդությունները.
- Վերքի եզրերի հեմոռագիա արյան ասպիրացիայի հետ մեկտեղ և հետևաբար ասպիրացիոն թոքաբորբի զարգացում:
- Շնչափողև կերակրափողային խուղակի առաջացում:
- Պարանոցի փափուկ հյուսվածքների ենթամաշկային էմֆիզեմայի առաջացում:

Կրիկոտոմիա, կրիկոկոնիկոտոմիա - կատարվում է ասֆիքսիայի ծայրահեղ շրջանում, երբ չկա ժամանակ տիպիկ տրախեոտեմիայի իրականացման համար
- Կրիկոտոմիան մատանիա- վահանձևային թաղանթի հատումն է և տրախեոտոմիկ կոնյուլայի տեղադրումն շնչառական ուղիների լուսանցք:
- Եթե այդ ժամանակ լրացուցիչ հատվում է նաև մատանիաձև աճառի աղեղը, ապա վիրահատությունը կոչվում է կրիկոկոնիկոտոմիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին