Ստամոքսաղիքաբորբը ստամոքսը, բարակ և հաստ աղիքները միաժամանակ ախտահարող բորբոքային գործընթաց է:

Պատճառներ
Ստամոքսաղիքաբորբը, որպես կանոն, առաջանում է սուր, որոշ բակտերիաներ կամ վիրուսներ օրգանիզմ թափանցելիս, դեղային կամ սննդային ալերգիայից, ծանր մետաղներով, հիմքերով, սպիրտներով, դեղանյութերով թունավորվելիս, իսկ առավել հաճախ` բակտերիային վարակներից: Նախատրամադրող գործոններից են ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, վիտամինային անբավարարությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ալկոհոլի օգտագործումը:

Պաթոգենեզ
Հիվանդությունը սկսվում է հանկարծակի փսխումով, որովայնի ցավերով, լուծով, գլխացավով, ջերմաստիճանի բարձրացմամբ: Նկատվում է թուլություն, երբեմն` ուշագնացություն, գիտակցության շփոթ վիճակ: Սուր ստամոքսաղիքաբորբի ուշացած կամ անբավարար բուժումը կարող է հանգեցնել քրոնիկական ձևի` սովորաբար ընթանալով որևէ օրգանի (ստամոքսի, բարակ աղիքի, հաստ աղիքի) ախտահարումներով:

Բուժում
Սուր ստամոքսաղիքաբորբի դեպքում անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին