Սրտի առաջնային ուռուցքներ հազվադեպ են դիտվում:

Երկրորդային ուռուցքները (մետաստազները), ներսփռվող սրտապարկը, հազվադեպ՝ սրտամկանը, բավական հաճախ հայտնաբերում են հերձման ժամանակ: Սրտի մետաստատիկ ախտահարումը ավելի հաճախ պայմանավորված է բրոնխների կամ կաթնագեղձի քաղցկեղով: Կլինիկորեն սրտի մետաստատիկ ախտահարումը հրահրվում են սրտային անբավարարության զարգացմամբ և տախիառիթմիայով:

Սրտի առավել տարածված առաջնային ուռուցքը նախասրտերի միքսոման է: Սովորաբար այն տեղակայվում է ձախ նախասրտում՝ ոտիկով ամրանալով նրա պատին՝ անմիջականորեն միտրալ//երկփեղկ փականի օղակի վրա: Եթե միքսոման փակում է արյան հոսքը ձախ նախասրտից ձախ փորոք՝ ապա զարգանում են ուշագնացություններ: Ուռուցքի հատվածները կարող են անջատվել և առաջացնել գլխուղեղի և մյուս օրգանների անոթների էմբոլիա: Ամբողջությամբ էմբոլիաների կլինիկական ախտանշանները և սրտի ունկնդրման ջամանակ փոխվող աղմուկը կարող են գնահատվել որպես սեպտիկ էնդոկարդիտի նշաններ: Սակայն նախասրտերի միքսոան հեշտորեն բացահայտվում է սրտի ուլտրաձայնային հետազոտության և մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ:

Միքսոմաները հեռացնում են վիրահատական եղանակով՝ հեռավոր լավ արդյունքներով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին