Մանկական տարիքում առավել հաճախ սրտային անբավարարության են բերում սրտի ոչ ցիանոտիկ հիվանդությունները, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի.

1.“ձախակողմյանօբստրուկցիայով վիճակներ, երբ վնասված է արյան հոսքը դեպի մեծ շրջանառություն,
2.արյան մեծ ու փոքր շրջանառությունների միջև հաղորդակցումներ ձախից աջ շունտերով և, արդյունքում չափից ավելի է թոքային արյան հոսքը (արյան փոքր շրջանառության հարստացում),
3.անմիջականորեն սրտամկանի առաջնային ախտահարումով հիվանդություններ:

Սրտային անբավարարության ավելի հազվադեպ  պատճառներից են փականային անբավարարությունները (միտրալ կամ աորտալ), պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիան, որոշ կապույտ տիպի արատներ (օր.` ընդհանուր զարկերակային ցողունը, մագիստրալ անոթների տրանսպոզիցիան), որոշ արտասրտային խնդիրներ` սակավարյունությունը (օր.` նորածնի հեմոլիտիկ հիվանդությունը), սեպսիսը և յաթրոգեն` թույլատրելի չափից ավելի տրանսֆուզիան:

Սրտի կանգային անբավարարության դրսևորումները սրտի նվազած արտամղման հետևանք են, կամ ուղղակիորեն արտացոլում են կոմպենսատոր մեխանիզմների գործունեությունը (սրտի զարկերի հաճախացում, նախա- և հետբեռնվածության բարձրացում):

Վաղ մանկական տարիքում սրտի կանգային անբավարարության կլինիկան ինքնատիպ է£ Մեծահասակ տարիքին բնորոշ  և բժշկական հասարակությանը քաջ հայտնի սրտային անբավարարության արտահայտումները կարող են վաղ տարիքում չհանդիպել, կամ այլ համարժեք  դրսևորումներ ունենալ, ինչպես նաև  հանդես գալ բացառապես մանկական տարիքին բնորոշ հատկանիշներով: Հաճախ« տեսնելով սրտային անբավարարության հետևանքները, ծնողները չեն վերագրում դրանք սիրտանոթային համակարգին: Բացի այդ

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին