Այս հիվանդության հարուցիչը Enterobius vermicularis -ը, դասվում է կլոր որդերի շարքին, երկսեռ մակաբույծ է, էգերն ունեն 9-12 մմ երկարություն, իսկ արուները՝ 3-4մմ։
Չնայած այս հիվանդությունը դասվում է գեոհելմինթների կարգին, սակայն ոչ մի առնչություն չունի հողի հետ, քանի որ սրատուտի ձվերն ապրում են մարդու մարմնի վրա (հետանցքի շուրջը)։ Այլ կերպ ասած տնային մակաբույծ է։ Այս հելմինթոզը տարածված է ամենուրեք։ Աշխարհում տարեկան վարակվում է ավելի քան 250 մլն. մարդ։

Վարակի աղբյուրը

Համարվում է միայն վարակված մարդը։ Մարդը վարակվում է այն ժամանակ, երբ կուլ է տալիս հասուն ձուն, որի մեջ արդեն կան հելմինթի թրթուրներ։ Ատամոքսահյութի ազդեցության ներքո ձվի թաղանթը տարրալուծվում է և թրթուրը, անցնելով 12-մատնյա աղիքով, հիմնավորվում է բարակ աղիքների ստորին և հաստ աղիքի վերին հատվածներում։ 14-15 օր հետո թրթուրները վերածվում են հասուն ձևերի՝ արական և իգական, հիմնականում ախտահարում են կույր աղիքը։
Բեղմնավորվելուց հետո էգերը աղիքների կծկման հետևանքով իջնում են ցած մինչև ուղիղ աղիքը, որից հետո ակտիվ շարժումների շնորհիվ դուրս է գալիս հաստ աղիքից՝ դեպի հետանցք ու ձվադրում է կատարում այդ շրջանում։ 4-6 ժամվա ընթացքում ձվերը հասունանում են դառնում ինվազիոն ձվեր։ Ձվադրումից հետո էգերը ոչնչանում են։

Այս ամբողջ ցիկլը տևում է 3-4 շաբաթ։ Յուրաքանչյուր մակաբույծ միանգամից դնում է 5 000 -ից մինչև 17 000 ձու։
Հիվանդության հիմնական նշանը հետանցքի շրջանի քորն է, որից կարող են առաջանալ ճաքեր։ Այդ ճաքերի մեջ կարող է թափանցել երկրորդային ինֆեկցիա ու առաջացնել բարդություններ էկզեմա, պրոկտիտ, պարապրոկտիտ և այլն։ Սրատուտները մարդու օրգանիզմում առաջացնում են մեխանիկական, ալերգիկ, թունավոր ազդեցություններ, զանազան ախտաբանական երևույթներ։ էնտերոբիոզին մշտապես ուղեկցում են դիզբակտերիոզի երևույթները։ Երեխաների մոտ (աղջիկների) այս մակաբույծը կարող է տեղափոխվել դեպի հեշտոց՝ առաջացնելով վուլվիտ, վուլվովագինիտ։

Պայքարը և մեխանիզմները

Հիվանդ մարդկանց անհրաժեշտ է հայտնաբերել, մեկուսացնել, բուժել և կանխարգելել կրկնավարակումների հնարավորությունը։ Հիվանդության կլինիկական նշաններն այնքան ակնառու են, որ հարկ չի լինում լաբորատոր քննությամբ հաստատել։ Բուժման համար օգտագործվում են կոմբատրին, վանկին, պիպերազին, մեբենդազոլ դեղամիջոցները։ Վանկինով բուժելիս (արդյունավետությունը 90%)՝ դեղաքանակը տրվում է 1 կգ քաշին 5,0 մգ միանվագ։ Ռեինվազիայից խուսափելու համար անհրաժեշտ է այս բուժումը կրկնել 2-3 անգամ 2 շաբաթ ընդմիջումներով։ Կոմբատրինով բուժելու դեպքում դեղաքանակը տրվում է 1 կգ քաշին10մգ հաշվով։ 2-4 շաբաթ հետո բուժումը կրկնվում է։ Մեբենդազոլի ժամանակ 0,025 - 0,05գր, նույնքան ընդմիջումից հետո կուրսը կրկնվում է։

Նախադպրոցական տարիքի և մինչև 1-4 դասարանների երեխաներին տարեկան մեկ անգամ ենթարկում են զանգվածային քննության, որից հետո դրական պատասխան ունեցողներին դեհելմինիզացիայի են ենթարկում։ Խիստ ուշադրություն է դարձվում անհատական հիգիենայի կանոնների պահպանմանը։ Անկողնային պարագաները անհրաժեշտ է եռացնել և տաք արդուկով չորացնել։ Երեխաներին հագցնում են այնպիսի վարտիք, որ հնարավոր չլինի ներսից քորել հետանցքը։ Զուգարանից օգտվելուց հետո խորհուրդ է տրվում հետանցքը լվալ օճառով և ջրով։ Որոշակի (սկոլեքս) անցնում է աղիքներ ու կպչում է նրանց պատին։ Աղիքի պատի լորձաթաղանթին կպչելուց հետո սկսում է զարգանալ։ Առաջացնում են սեգմենտներ, հետո՝ հասուն սեգմնենտներ, որոնք բեղմնավորվելուց հետո լցվում են ձվերով և կղանքի հետ միասին արտազատվում են արտաքին աշխարհ։

Մի ժամանակ այն կարծիքը գոյություն ուներ, որ մարդու օրգանիզմում լինում է միայն մեկ մակաբույծ (այստեղից էլ՝ солетер անունը соло բառից առաջացած, որը նշանակում է միայնակ), սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս կարծիքն անընդունելի է։ Վարակվածների մոտ հիվանդությունը տարբեր ընթացք է ունենում՝ սկսած կլինիկական նշանների բացակայությունից, վերջացրած վառ արտահայտված հիվանդության նշանները (ցավեր որովայնում, փսխում, աղիքային խանգարումներ, ախորժակի բացակայություն կամ ընդհակառակը և այլն)։ Վարակված մարդիկ օրական կարող են արտազատել 6-8 սեգմենտ, որոնցից յուրաքանչյուրի մեջ լինում է 140-175 հազար ձվիկ։

Փոխանցման մեխանիզմները

Վարակված մարդը կղանքի հետ միասին արտաքին աշխարհ է արտազատում սեգմենտները և ախտահարում խոտը, ջուրը, սննդային թափոնները։ Դրանք դառնում են խոշոր եղջերավոր կենդանիների կերակուր և վարակում են այս հիվանդությամբ։ Ձուն (օնկոսֆերան) անցնում է կենդանու ստամոքս, թթվի ազդեցությամբ թաղանթը տարրալուծվում է, և թրթուրը աղեստամոքսային տրակտից օգուտ է տալիս, երբ քնելուց առաջ վարակվածներին հոգնա են կատարում։
Եթե բծախնդրորեն կատարվեն վերը նշված սանիտարահիգիենիկ միջոցառումները, սրատուտից կարելի է ազատվել առանց դեղամիջոցներ ընդունելու։