Կարծրախտը օրգանների, անոթների պատերի և հյուսվածքների կարծրացումն է` դրանց յուրահատուկ կառուցվածքային տարրերը (գեղձային բջիջներ, մկաններ և այլն) շարակցական հյուսվածքով փոխարինվելու հետևանքով:

Պատճառներ
Կարծրախտի առաջացման հիմնական պատճառը տարբեր բորբոքային հիվանդություններն են (տուբերկուլոզ, սիֆիլիս, քրոնիկական բորբոքումներ և այլն), ինչպես նաև հյուսվածքների երկարատև թթվածնաքաղցով, ներզատիչ գեղձերի ֆունկցիաների խանգարումներով (և այլ պատճառներով պայմանավորված) նյութափոխանակության խանգարումները: Կարծրախտ կարող է առաջանալ մարդու բոլոր օրգաններում և հյուսվածքներում:

Պաթոգենեզ
Կարծրային փոփոխությունները հանգեցնում են ախտահարված օրգանի ֆունկցիայի աստիճանական նվազեցման, ընդհուպ մինչև դադարեցման: Օրինակ` սրտամկանի կարծրախտից (կարդիոսկլերոզ) խիստ թուլանում է կրծողունակությունը: Թոքերի հյուսվածքների կարծրախտի (պնևմոսկլերոզ) հետևանքով արյունը թթվածնով վատ է մատակարարվում: Զարկերակի պատերի կարծրախտը (աթերոսկլերոզ) հաճախ բնորոշ է տարեցներին և ծերերին: Կարծրախտի հետևանքով դժվարանում է անոթներով արյան շարժումը, վատանում օրգաններին և հյուսվածքներին թթվածնամատակարարումը:

Կանխարգելում
Կարծրախտի կանխարգելումն իրենից ենթադրում է կարծրային փոփոխություններ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին