Սկլերեդեման (Scleroedema) կամ, ինչպես նաև կոչում են, սկլերեման (sclerema), հաճախ հանդիպում է անhաս և թույլ ծնված երեխաների մոտ՝ կյանքի I և II շաբաթում։ Հիվանդությունն արտահայտվում է նախ ենթամաշկային ճարպաշարակցական շերտի խմորանման, ապա՝ աստիճանաբար կոշտացող այտուցի ձևով։ Շոշափելիս մաշկը լինում է չոր, կարծր և սառը։ Ախտահարված մաշկը մատով սեղմելիս փոսիկներ չեն առաջանում։ Սկլերեման հաճախ տեղակայվում է հետույքի, ձկնամկանների, թիակների շրջանում։ Որոշ դեպքերում կարծրացումը կարող է ընդգրկել մարմնի ավելի մեծ տեղամասեր՝ դեմքը, կուրծքը և այլն, դժվարացնելով ծծելու, շնչառության գործողությունները, և մահ առաջացնել։

Բուժումը։ Անհրաժեշտ է երեխային տաքացնել` շրջապատելով ջերմակներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուրտը նպաստում է սկլերեմայի հարաճմանը։ Նշանակվում են արյան փոխներարկում, սրտային դեղամիջոցներ։ Մաշկը շփում են տաք ստերիլ յուղով։ Համառ և զարգացող ձևերի դեպքում Պոպիխրիստովը (Բուլղարիա) առաջարկում է նշանակել թիրոքսին՝ օրը 0,5-2 մգ ներքին ընդունման ձևով։

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին