Սուր սինուսիտները քթի ու հարակից խոռոչների սուր բորբոքումներն են:

Սուր սինուսիտին նախատրամադրող ֆակտորներն են.
1.սովորական ցուրտը
2.լողը, սուզվելը
3.ատամնաբնի թարախակույտը
4.վերին ծնոտի ատամների հեռացումը
5.քթի վիրահատությունները
6.ընդհանուր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը
7.տեղային ներքթային անոմալիաները

Սինուսիտների զարգացման պատճառ են հանդիսանում հետևյալ ներքթային անոմալիները.
1.օտար մարմինները
2.քթի միջնապատի թեքումները
3.քթի պոլիպները
4.ալերգիկ ռինիտները
5.ադենոիդների գերաՃը
6.անատոմիական շեղումները, որոնք ազդում են օստեոմիտալ համակարգի վենտիլացիայի ու դրենաժի վրա:

Հարուցիչներն են.
1.pneumococci
2.streptococci
3.staphylococci,
4. Hemophylus influenzae
5.Echerichia coli.
Հաճախ վերին շնչուղիների վիրուսային ախտահարումը նպաստում է բակտերիալ ինֆեկցիայի ակտիվացմանը:

Սուր սինուսիտները բերում են.
1.սինուսի լորձաթաղանթի զգալի այտուցի
2.սինուսների բնական դրենաժային ծորանների խցանման.
3. ցավի
Ինֆեկցիոն պրոցեսի զարգացման հետ մեկտեղ փոխվում է քթի արտադրության բնույթը:

Այս շրջանում խիստ բնորոշ է.
1.դեմքի սուր, անտանելի ցավը
2. ջերմությունը
3.մարմնի ջարդվածությունը

Ցավի տեղակայումը կարող է բնորոշել, թե որ խոռոչն է պրոցեսի մեջ ընդգրկված.
1.հայմորիտների ժամանակ և թշի շրջանում ու ճառագայթվում է դեպի վերին ատամները
2.Էթմոիդիտի ժամանակ և քթարմատի կամ աչքի ներքին անկյան շրջանը
3.ֆրոնտիտի ժամանակ ևՃակատային շրջանում, սաստկանում է առավոտյան:
4.սֆենոիդիտի ժամանակևպարանոցի հետին, օքցիպիտալ հատվածում:

Բուժումը.
Առաջին 7ևից 10 օրը ևլայն սպեկտրի հակաբիոտիկներ (augmentin, clavulin), տեղային անոթասեղմիչների հետ միասին (xilometazoline)` հեշտացնելու համար սինուսի բնական դրենաժը: Մինչև հակաբակտերիալ բուժումը նշանակելը անհրաժեշտ է կատարել քթի արտադրության բակտերիոլոգիական հետազոտություն, որոշել զգայունությունը դեղորայքի նկատմամբ: Պետք է ապահովել անկողնային ռեժիմ, մեծ քանակով հեղուկներ, հակահիստամինային միջոցներ, անտիպիրետիկներ վիտամինոթերապիա: Այն դեպքերում, երբ կա վտանգ ներակնային կամ ներգանգային բարդությունների, պետք է հիվանդին հոսպիտալացնել:

Սուր սինուսիտների բուժումը պահանջում է հարուցիչների հայտանաբերում արյան, քթի արտադրության մեջ: Հաճախ հայտնաբերվում է անաէրոբ ֆլորա, որի դեպքում ցուցված է ներերակային, լայն սպեկտորի անտիբիոտիկոթերապիան: Ռենտգեն հետազոտությունն ու կոմպյուտերային տոմոգրաֆիան կարևոր են սուր սինուսիտների ախտորոշման համար: Սինուսիտների ախտորոշման ու բուժման գործում մեծ է ֆունկցիոնալ էնդոսկոպիկ հետազոտությունների դերը:

Հարքթային խոռոչների դրենավորման մեթոդները.
1) հայմորյամ խոռոչը դրենվորվում է ստորին քթային անցուղուց
2) ֆրոնտալ սինուսը ևտրեպանոպունկցիաև հոնքիմիջային ստորին անկյան շրջանում
3) սֆենոիդալ խոռոչը ևառաջային պատով կանուլյայով ներքթային եղանակով
4) Էթմոիդալ սինուսըևդրենավորվում է բջիջների հեռացման միջոցով:

Վերոհիշյալ մեթոդները պահանջում են հակաբակտերիալ օժանդակություն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին