Մեկ կամ մի քանի հարքթային ծոցերի լորձաթաղանթի բորբոքումն է, որը տևում է 1 ամիս և ավելի:

Պատճառները.
1. չբուժված սուր սինուսիտ,
2. բնական բացվածքների անցանելիության կայուն խանգարում
3.ընդհանուր և տեղային իմուն պաշտպանության խանգարում

Նախատրամադրող գործոններ.
1.քթի միջնապատի թեքում,
2.միջին և ստորին քթային խեցիների հիպերտրոֆիա, որոնք բերում են օստեոմեատալ կոմպլեքսի խցանման, քթի պոլիպոզի և այլն:

Խրոնիկակն սինուսիտի կլինիկան ավելի հստակ արտահայտվում է սրացման շրջանում` քթի ախտահարված կեսից կամ երկու կողմից լորձային կամ լորձա և թարախային արտադրություն, դժվարացած քթային շնչառություն, պարբերաբար գլխացավեր` սահմանափակ կամ տարածված բնույթի , հոտառության խանգարում (հիպօսմիա) մինչև անգամ լրիվ բացակայություն, աշխատունակության իջեցում:

Առաջային ռինոսկոպիայի ժամանակ նկատվում է լորձա և թարախային արտադրություն միջին խեցու տակից, որն ուժեղանում է գլուխն հակառակ կողմն թեքելիս ,բնորոշ ռենտգեն նկար:
Խրոնիկական թարախային հայմորո և էթմոիդիտի ռինոսկոպիկ պատկերը.
1.Միջին քթային անցուղում նկատվում է թարախային արտադրություն,
2.Միջին քթային խեցին մեծացած է, ընդհանուր քթային անցուղին խիստ նեղացած է:
Խրոնիկական պոլիպոզ էթմոիդիտի ռինոսկոպիկ պատկերը.
Միջին քթային խեցու տակից իջնում է պոլիպ, որն փակում է ընդհանուր քթային անցուղին:

Խրոնիկական սինուսիտի բարդությունները
Օրբիտալ` վերին կամ ստորին կոպի այտուցվածություն, աչքի ներքին անկյան վերին կամ ստորին շրջանների փափուկ հյուսվածքների հարթվածություն, ակնագունդը տեղաշարժված է առաջ (Էկզոֆթալմ),
Ակնագնդի շարժումները ցավոտ և սահմանափակ, խեմոզ , քթի արմատի և աչքի ներքին անկյան շրջանի (պերիօստիտ) ցավոտություն:
Ներգանգային.` մենինգիտ, պերիդուրալ և ներգանգային աբսցես, խորշիկային /կավեռնոզ/ ծոցի թրոմբոզ և ռինոգեն սեպսիս:
Խրոնիկական սինուսիտների բուժումը
Խրոնիկական սինուսիտների էքսուդատիվ ձևերի դեպքում բուժումն սկսում են կոնսերվատիվ միջոցներով ` համատեղելով ներքթային տարբեր շտկող վիրահատությունների հետ, որոնք ուղղված են հարքթային ծոցերի բնական բացվածքների անցանելիության վերականգնման և քթի , հարքթային ծոցերի լորձաթաղանթի մուկոցիլյար ապարատի նորմալացմանը:

Պրոլիֆերատիվ , ալտերատիվ և որոշ խառը ձևի սինուսիտների ժամանակ, ինչպես նաև կոնսերվատիվ բուժման ոչ բավարար էֆեկտիվության դեպքում, ցուցված է վիրահատական բուժում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին