Բարորակ բորբոքային հիվանդություններ են, որոնք կարող են հանդես գալ և որպես ինքնուրույն հիվանդություն և որպես ախտանիշ բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ:

Էքսֆոլիատիվ շրթնաբորբ/Cheilitisexfoliativa/
Քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է բացառապես շրթունքի կարմիր երիզը և ուղեկցվում է թեփոտումով: Հիվանդանում են հիմնականում 20-40 տարեկան կանայք: Պատճառագիտությունը պարզված չէ, սակայն հիմնական դեր են հատկացնում նյարդային գործոնին: Կան նաև տվյալներ, որ ախտահարումը կապված է վահանագեղձի ֆունկցիայի խանգարման հետ/գերֆունկցիա/: Դեր է հատկացվում նաև ժառանգական գործոնին, ինչես նաև իմունաբանական խանգարումներին: Էքֆոլիատիվ խեյլիտի ախտաբանական փոփոխություններիհիմքում ընկած է շարակցական հյուսվածքի ֆիբրոզը, որը կարող է պայմանավորված լինել բորբոքաիյն, ալերգիկ, նյութափոխանակային և ժառանգական գործոններով: Էպիթելում դիտվում է ականթոզ, պարա և հիպերկերատոզ/դատարկ/ բջիջների առաջացում/առանց ցիտոպլազմատիկ ներառուկների/:

Կլինիկա - Տարբերում են չոր և էքսուդատիվ ձևերը: Կարող են ախտահարվել ինչպես մեկ, այնպես էլ երկուշուրթերը: Ախտահարման տարրն է խրթեշը, որըկենտրոնում ամուր կպած է ստորև գտնվող հյուսվածքին, իսկ եզրերը բարձրացած են: Ախտահարման օջախը ձգվում էթ բերանի անկյունից անկյուն, Կլեյնի գծիցմինչև շրթունքների կարմիր երիզի կենտրոնը: Բերանի անկյունները և կարմիր երիզին հարող մաշկի հատվածը երբեքչեն ախտահարվում, իսկ Կլեյնի գծին հարող լորձաթաղանթը երբեմն աննշան գերարյուն է:
Թոր ձևի դեպքում հայտնաբերվում է շրթունքների կարմիր երիզի հիպերեմիա, որը պատված է չոր, կիսաթափանցիկ խրթեշներով, որոնքունեն մոխրաշագանակագույն երանգ, կենտրոնական հատվածում ամուր կպած են հյուսվածքին:Շուրթերը չոր են:Խրթեշները հեշտությամբ պոկվում են, մերկացնելով կարմրավուն մակերես, առանց էրոզիաների առաջացման: Հիվանդնորը անընդհատ կծում և պոկում են այդ խրթեշները, սակայն 5-7 օրհետո դրան առաջանում են նորից: Խեյլիտի այս ձևը կարող է վերափոխվել էքսուդատիվի, որը բնորոշվում է արտահայտված ցավով, շուրթի այտուցով և հիպերեմիայով: Կլեյնի գոտին պատված է մեծ քանակությամբ գորշադեղնավուն խրթեշներով և կեղևներով: Դրանք երբեմն այնքան են մեծանում, որ նմանվում են գոգնոցի: Կեղևների հեռացումից հետո բացվում է գերարյուն մակերես, առանց էրոզիաների առաջացման: Հիվանդները գանգատվում են ցավից, հատկապես սնունդ ընդունելիս և իրար հպելիս, որի հետևանքով հիվանդների բերամնը միշտ կիսաբաց է: Բուժման ընթացքում էքսուդատիվ խեյլիտը կարող է փոխակերպվել չորի:

Տարբերակիչ ախտորոշում
Չոր ձևը.
-մետերոլոգիական խեյլիտից - ամբողջ մակերեսը բորբոքված է
-ատոպիկ խոյլիտից – մաշկային մասը և անկյունները, լորձաթաղանթի ախտ.
-կոնտակտային/ալերգիկ/ խոյլիտից - անամնեզում նշվում է ալերգիկ ֆոնը    Էքսուդատիվ ձևը
-ակտինիկ խեյլիտի էքսուդատիվ ձևից – կախված տարվա եղանակից, ընդգրկում է ամբողջ մակերեսը
-Էկզեմատոզ խեյլիտից - ախտահարման պոլիմորֆիզմ, ախտահարվում է նաև մաշկը
-կարմիր գայլախտի էրոզիվ-խոցային ձևից - արտահայտված էրիթեմա, հիպերկերատոզ, խոցերի և էրոզիաների առկայություն
-բշտախտից – կեղևների հեռացումից առաջանում են էրոզիաներ, Նիկոլսկու դրական ախտանիշ
-Մանգանոտիի խեյլիտից – պրոցեսի սահմանափակությունը, ընթացքը, էրոզիաները:

Բուժումը` պետք է լինի համալիր: Կարևոր դեր ունի հոգեհուզական վիճակի կարգավորումը սեդատիվ պրեպարատներով/սեդուկսեն, ֆենազեպամ, ռելանիում/: Չոր ձևի ժամանակ խորհուրդ է տրվում չեզոք շրթներկրի օգտագործումը: Էքսուդատիվ ձևի ժամանակ արդյունավետ է Բուկի ճառագայթների սահմանային դոզաների կիրառումը/2Գր. չափ.2x/: Կեղևները հեռացվում են 2% բորաթթվի միջոցով: Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելւո համար նշանակում են պիրոգենալ: Բավականին արդյունավետ են ռեֆլեքսո և հոգեթերապիաները:

Գլանդուլյար շրթնաբորբ /cheilitisglandularis/
Բնորոշվում է շուրթերի մանր թքագեղձերի գերաճով, հիպերֆունկցիայով և բորբոքումով, երբեմն էլ մանր թքագեղձերի հետերոտոպիայով: Հիմնականում ախտահարվում է ստորնշրթունքը /2 անգամ ավելի հաճախ/: Տարբերակում են առաջնային և երկրորդային գլանդուլյար խեյլիտներ: Առաջնայինը զարգացումը կապում են թքագեղձերի բնածին անկանոնությունների հետ: Երկրորդայինը զարգանում է որպես կանոն շրթերի վրա տեղակայված այլ հիվանդությունների ֆոնի վրա/կարմիր տափակ որքին, լեյկոպլակիա և այլն/, թքագեղձի բնածին գերաճի բացակայության պայմաններում: Հիմնականում ախտահարումը դիտվում է 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ, տղամարդ-կանց մոտ կրկնակի անգամ ավելի հաճախ: Առաջնային գլանդուլյար խեյլիտը ընթանում է առանց արտահայտված կլինիկական նշանների: Զննման ժամանակ նկատվում է Կլեյնի գոտու և նրա հարակից հատվածի թքագեղձերի արտազատիչ ծորանների լայնացում, որոնցից արտազատվում են թքի կաթիլներ/“ցողի կաթիլի“ ախտանիշ/: Թքի առատ արտադրության և վարակի միանալու հետևանքով առաջանում է մացերացիա և բորբոքում: Լայնացած ելանցքների շուրջը երբեմն առաջանում են գերեղջերացման տեղամասեր, որոնք միաձուլվելով ստանում են լեյտոպլակիայի օղակաձև օջախների տեսք: Հիվանդների շուրթերը պարբերաբար թրջվում են թքով, որիգոլորշանալուց հետո նկատվում է կարմիր երիզի չորացում և թեփոտում: Այդ պատկերի վրա կարող են առաջանալ ճաքեր, էրոզիաներ ինչպես նաև քաղցկեղային ախտահարման տարբեր ձևեր: Թքագեղձերի լայնացած ծորաններից պիոգեն վարակի ներթափանցման դեպքում պլանդուլյար խեյլիտը կարող է վերածվել թարախային ձևի, ինչը բնորոշվում է ցավոտությամբ, այտուցով, տեղային ջերմաստիճանի բարձրացմամբ, շուրթը պատվում է դեղնականաչավում կեղևներով: Թքածորաններից սկսվում է թարախահոսություն, շուջը առաջանում են ճաքեր և էրոզիաներ: Ծորանի խցանման դեպում առաջանում են բազմակի աբսցեսներ:

Բուժումը – հակաբորբոքային/պրեդնիզալոն, հիդրոկորտիզոն/, էլեկտրոկոագուլյացիա կամ վիրաբուժական հեռացում: Երկրորդայինի դեպքում հիմնական հիվանդության բուժում:

Կոնտակտային ալերգիկ խեյլիտ /cheilitisallergiacontactilis/
Զարգանում է շուրթերի կարմիր երիզի սենսիբիլիզացիայի հետևանքով տարբեր նյութերի հպման ժամանակ: Մեծամասամբ հանդիպում է 20-60 տարեկան կանանց մոտ:

Պատճառագիտությունը – սա դանդաղ ընթացող ալերգի ռեակցիա է: Պատճառ կարող է հանդիսանալ շրթներկը, ատամի մածուկները, ծխախոտը, փողային գործիքները և այլն:

Կլինիկա - պրոցեսը հիմնականում տեղակայվում է շրթունքի կարմիր երիզի վրա, երբեմն անցնելով մաշկի վրա: Ալերգենի հետ կոնտակտի հատվածում առաջանում է էրիթեմա, ծանր ձևի ժամանակ առաջանում են բշտիկներ, որոնք արագ բացվում են` առաջացնելով էրոզիաներ և ճաքեր: Հիվանդներին անհանգստացնում են քերը, այրոցի զգացումը, այտուցվածությունը:
Տարբերակիչ ախտորոշումը – տարբերակում ենք`
-էքֆոլիատիվ խեյլիտից/չի ընդգրկում մաշկը/
-ակտինիկ խեյլիտիչորձևից
-ատոպիկ խեյլիտից

Բուժումը - առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել կոնտակտը ալերգենի հետ, այնուհետև շարունակել բուժումը կորտիկոստերոիդներով:

Ակտինիկ խեյլիտ /Cheilitsactinical/
Շուրթերի բորբոքային հիվանադություն է, որը պայմանավորված է շրթունքի կարմիր երիզի զգայնության բարձրացմամբ արևի ճառագայթների /ուլտրամանուշակագույն/ նկատմամբ: Հանդիպում է 20-60 տարեկան տղամարդկանց մոտ:Տարբերակում են չոր և արըաքիրթային/էքսուդատիվ / ձևերը: Որոշ հեղինակներ չորը համարու են նախաքաղցկեղային վիճակ: Չոր ձևի ժամանակ ախտահարվում է հիմնականում ստորինշրթունքի կարմիր երիզը` ձեռք բերելով վառ կարմիր երանգավորում և պատվելով մանր, չոր և արծաթասպիտակ խրթեշներով: Հետագայում հնարավոր է նաև էրոզիաների և չաքերի առաջացում: Պրոցեսիմեջ է ընդգրկվում կարմիր երիզը ամբողջությումբ: Էքսուդատիվ ձևի ժամանակ շրթունքի կարմիր երիզը այտուցված է և հիպերեմիկ, պատված մանր բշտիկներով, թաց էրոզիաներով, կեղևներով: Հիվանդներին անհանգստացնում է քորը, ցավը, այրոցը: Երկարատև ընթացքի պայմաններում առաջանում է շրթունքի կայուն մեծացում` մակրոխեյլիտ: Հիվանդությանը բնորոշ է սեզոնայնությունը /գարուն-ամառային սրացումներ/: Հանդիսանում է հիմնապատկեր օբլիգատ նախաքաղցկեղի զարգացման համար:

Տարբերակիչ ախտորոշումը.
Չորը`
-էքսֆոլիատիվ խեյլիտիչորձևից
-կարմիր գայլախտից
Էքսուդատիվ ձևը`
-կոնտակտային ալերգիկ խեյլիտից
-ատոպիկ խեյլիտից

Բուժումը – խուսափել արևահարումից, Vit.B2,6,12 , նիկոտինաթթու

Մետերոլոգիական խեյլիտ
/cheilitismetereologica/

Բնութագրվում է որպեսշուրթերի բորբոքային հիվանդություն, որի զարգացման հիմնական պատճառը զանազան երկրաբանական գործոններն են` բարձր և ցածր խոնավություն, օդի փոշոտությունը, քամին, ցածր և բարձր ջերմաստիճանը և այլն: Հատկապես նկատվում է սպիտակ և նուրբ մաշկով մարդկանց մոտ:

Կլինիկա - հիմնականում ախտահարվում է ստորինշրթունքի կարմիր երիզը ամբողջութ-յամբ, դառնալով գերարյուն, չոր և պատվելով մանր խրթեշներով: Հիվանդներին անհանգստացնում է չորությունը և ձգվածությունը, որի հետևանքով նրանք անընդհատ թրջում են շուրթերը, որի հետևանքով ավելի է հետևանքով էլ ավելի է չորանում և թեփոտումշուրթը: Մաշկը և լորձաթաղանթը պրոցեսիմեջ ընդգրկված չեն: ՈՒնի քրոնիկական ընթացք, նրա հիմնապատկերի վրա հաճախ առաջանում են նախաքաղցկեղային հիվանդություններ:
Տարբերակիչ ախտորոշումը – տարբերում են`
-ակտինիկ խեյլիտիչորձևից
-կոնտակտային լաերգիկ խեյլիտից
-էքսֆոլիատիվ խեյլիտիչորձևից

Բուժումը – հեռացնել պատճառագիտական գործոնը, կիրառել չեզոք և հիգիենիկշրթներկ:

Ատոպիկ խեյլիտ
/cheilitisatopicalis
/
Հանդիսանում է ատոպիկ դերմատիտի կամ տարածուն նեյրոդերմիտի ախտանիշներից, երբեմն կարող է հանդիսանալ այդ հիվանդության միակ արտահայտությանը: անդիպում է 7-17 տարեկան երեխաների մոտ:

Պատճառագիտությունը – հիմնական դերը պատկանում է ժառանգական գործոնին, որը նախատրամադրվածություն է ստեղծում ատոպիկ խեյլիտի առաջացման համար: Որպես ալերգեն կարող են հանդիսանալ դեղորայքը, սննդամթերքը, ծաղկափոշին, միկրոօրգնաիզմները և այլն:
Կլինիկական դրսևորման նպաստում են կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության խանգարումները:

Կլինիկա - Ախտահարվում է շրթունքների կարմիր երիզը և հարող մաշկը: Բերանի անկյուններում ախտահարումը առավել վառ է արտահայտվում: Հարակից լորձաթաղանթը երբեքչի ընդգրկվում պրոցեսիմեջ: Շրթունքի կարմիր երիզը այտուցվում է և պատվում մանր խրթեշներով: Առաջանում է քոր, խիստ սահմանագծված վարդագույն էրիթեմա: Քորելու հետևանքով կարող են առաջանալ կեղևներ: Շուրթերի մակերեսը պատվում է ճառագայթաձև ակոսներով: Դեմքի մաշկը հաճախ չոր է և թեփոտ:
Հյուսվածաբանական պատկերում դիտվում է պարակերատոզ, ականթոզ, լիմֆոցիտային և հիստոցիտային ներսփում: Ունի երկարատև և սեզոնային բնույթ/աշուն-ձմեռ սրացում, ամառ-ռեմիսիա/: Սեռական հասունացումից հետո նկատվում է ինքնաառողջացում:

Տարբերակիչ ախտորոշում 
-ակտինիկ խեյլիտից - անամնեզում ալերգիա արևից
-էքսֆոլիատիվ խեյլիտից - ախտահարվում է միայն շութը/Կլեյնի գծով/
-ալերգիկ խեյլիտից - առկա է կոնտակտ ալերգենի հետ
-խտրեպտոկոկային ուտախտ - ախտահարվում են միայն բերանի անկյունները
-կանդիդոզային ուտախտ - ախտահարվում են միայն բերանի անկյունները նաև հայտնաբերվում են սնկեր

Բուժումը - դեսենսիբիլիզացնող միջոցներ, կորտիկոստերոիդներ, հակահիստամինային /Էրիուս, տավեգիլ, կլարիտին և այլն/:

Էկզեմատոզ խեյլիտ
/cheilitiseczematoza/

Հանդիսանում է ընդհանուր էկզեմատոզ պրոցեսի ախտանիշ, որիհիմքում ընկած է մաշկի մակերեսային շերտերի նեյրոալերգիկ բնույթի բորբոքումը: Հիվանդությունը առաջանում է ներքին և արտաքին գրգռիչների ազդեցության հետևանքով և կլինիկորեն արտահայտվում է կարմրությամբ և բշտիկներով, միաժամանակ ուղեկցվելոոքորի զգացողությամբ: Որպես ալերգեն կարող են հանդես գալ միկրոօրգանիզմները, սննդամթերքը, դեղանյութերը, պրոթեզները, լեցնյութերը և այլն:
Հյուսվածաբանորեն հայտնաբերվում է սպոնգիոզ:

Կլինիկա - շրթունքների էկզեման կարող է ունենեալ սուր, ենթասուր և քրոնիկական ընթացք: Կարող է զուգակցվել դեմքի մաշկի ախըահարման հետ, ինչպես նաև հանդես գալ մեկուսացված:
Սուր էկզեման բնորոշվում է բազմաձևությամբ` սկզբում առաջանում է կարմրություն, հանգույցիկներ, բշտիկներ, խոնավ մակերեսներով խրթեշներ և կեղևներ: Պրոցեսըուղեկցվում է շրթունքի այտուցով: Հատկանշական է որ տարրերն առաջանում են ոչ միաժամանակ, այլ մեկ ցանավորումը հաջորդում է մյուսին:Հիվանդին անհանգստացնում է քորը և այրոցը, բերանի բացումը դժվարացած, խոսելը ցավոտ: Քրոնիկական ընթացքի ժամանակ նկատվում են բորբոքային երևույթներր մարում, սակայն հայտնաբերվում է շրթունքի կարմիր երիզի ինֆիլտրատ, ցավոտ և արյունահոսող ճաքեր: Որոշ հիվանդների մոտ էկզեման զարգանում է անփոփոխ շուրթերի և մաշկի վրա, իսկ երբեմն նման երևույթներին նախորդում է շրթունքների մանրէային ճաքերի երկարատև գոյությունը` որոկվելով հիվանդությունը որպես մանրէային էկզեմա: Այս դեպքում կարմիր երիզը և շրջակա մաշկը գերարյուն է, այտուցված, որի հիմնապատկերի վրա առաջանում են  փոքր բշտիկային տարրեր, որոնք արագ չորանում են` փոխարինվելով դեղնավուն կեղևներով:
Տարբերակիչ ախտորոշումը – տարբերում են`
-ատոպիկ խեյլիտից – հանդիպում է մանկական հասակում, ախտահարվում են բերանի անկյունները
-ալերգիկ կոնտակտային խեյլիտից – մոնոմերֆ տարրեր, ալերգիա
-ակտինիկ խեյլիտի էքսուդատիվ ձևից - բնորոշ է սեզոնայնությունը

Բուժումը - դեսենսիբիլիզացնող և սեդատիվ պրեպերատներ, կորտիկոստերոիդներ:

Պլազմաբջջայինխեյլիտ
Քրոնիկական սահմանափակ բորբոքային պրոցես է, որը հիմնականում առաջանում է բնական անցքերի շրջակայքում և ուղեկցվում է զանգվածային պլազմային ներսփռումով: Հիվանդության պատճառագիտության և ախտածնության մեջ դեր են հատկացնում շրթունքների քրոնիկական բորբոքմանը, այդ թվում նաև միկրովնասվածքների, արևի ճառագայթների ազդեցությանը:

Կլինիկան բազմազան է: Հաճախ պրոցեսիմեջ է ընդգրկվում ստորինշրթունքը, դառնալով կարմրավուն և լաքապատ, էրիթեմայի ձևով: Երբեմն այս մակերեսի վրա կարող են առաջանալ էրոզիաներ և պետեխիաներ: Այլ դեպքերում կարմիր երիզի որոշ հատվածներ պատվում են շագանակագույն կեղևով: Կեղևի վրա հայտաբերվում են ցավոտ էրոզիաներ և փափուկ ուռուցքանման գոյացություններ: Հյուսվածաբանորեն նկատվում է ականտոզ, հիպերկերատոզ, սպոնգիոզ: Մաշկը այտուցված է և խիտ, ներսփռված է պլազմոցիտներով: Նշվում է նաև հավանականությունը չարորականալու մասին:

Բուժումը - Ախտահարված օջախի վիրաբուժական հատում:

Մակրոխեյլիտ
Շրթունքի գերաճ է և հանդիսանում է Մելկերսոն-Ռոզենտալի համախտանիշի ախտանիշներից մեկը: Առանձին որակավորվում է որպեսգրանուլեմատոզ խեյլիտ: Մելկերսոն-Ռոզենտալի համախտանիշը բնորոշվում է տրիադայով`
1.մակրոխեյլիտ
2.ծալքավոր լեզու
3.դիմային նյարդի կաթված/պարալիզ/

Պատճառագիտությունը – վարակա-ալերգիկ, ժառանգական, կազմաբանական:

Կլինիկա - Հաճախ հանդիպում է երիտասարդ կանանց մոտ: Հիվանդությունը սկսվում է հանկարծակի, ընդ որում տրիադան միաժամանակ հանդես չիգալիս: Որպես առաջնային կլինիկական դրսևորում կարող է հանդես գալ շրթունքի այտուցը կամ դիմային նյարդի կաթվածը: Այտուցը հիմնականում տեղակայվում է վերինշրթունքում, որը մի քանի անգամ գերազանցում է բնական չափին, հաստացումը լինում է անհավասարաչափ: Շրթունքը հեռանում է ատամներից և կարծես շրջված լինի դեպի դուրս: Այն ստանում է կանգային երանգ: Շոշափելիս ունի բավականին խիտ կազմություն: Հիվանդները նշում են քորի և այրոցի զգացողություն:Դիմային նյարդի կաթվածի առաջացմանը նախորդում են միակողմանի զգացողության և թքարտադրության խանգարումներ, նևրալգիկ ցավեր, վազոմոտոր ռինոպաթիա և այլն: Այնուհետև հաջորդում է կաթվածը և տեղի է ունենում բերանի անկյան իջեցում և ակնաճեղքի լայնացում: Ծալքավոր լեզուն դիտվում է որպես զարգացման անկանոնություն և հանդիպում է 60-70% դեպքերում: Կլինիկորեն` լեզվի այտուց, թմբկաակոսավոր մոխրագույն բծային մակերեսով:
Տարբերակիչ  ախտորոշում – տարբերակում են`
-կվինկեի այտուցից
-լիմֆանգիոմայից
-հեմանգիոմայից
-рожистоевоспаление

Բուժում – կորտիկոստերոիդ, հակաբիոտիկներ, հակամալարիային միջոցներ, երբեմն հակավարակային միջոցներ:

Շրթունքների քրոնիկական ճաք
Պատճառագիտության մեջ մեծ դեր ունիշրթունքի անհատական անատոմիակամ կառուցվածքը/կենտրոնական խորը ծալք/ և քրոնիկական վնասվածքը: Զգալի տեղ է հատկացվում նաև եղանակային պայմաններին, ինչի հետևանքով առաջանում է շուրթերիգերչորացում, առաձգականության կորուստ և ճաքի առաջացում: Չի կարելի անտեսել նաև մանրէային ֆլորան, որը նպաստում է ճաքի ուշ լավացմանը: Նշանակություն ունեն նաև A,B ավիտամինոզները:

Կլինիկա - Առաջանում է միայնակ գծային խորը ճաք, որը տեղակայվում է կարմիր երիզի վրա և ուղեկցվում է ցավոտությամբ: Երբեմն ճաքը կարեղ է տեղակայվել կենտրոնից կողմնայնորեն: Ճաքը երբեքչի անցնում մաշկի վրա: Քրոնիկական ճաքին բնորոշ է այն, որ նա գիշերը էպիթելավորվում է, իսկ առավոտյան կողմշրթունքի շարժման ժամանակ նորից բացվում է և երբեմն արյունահոսում:

Բուժումը  - պատճառի հեռացում, տեղային հակաբիոտիկներ, կորտիկոստերոիդներ, էպիտելիզացիան խթանող միջոցներ, վիտամինոթերապիա:
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին