Նկարագրություն

Շփաբորբը մաշկածալքերի բորբոքում է, որը հաճախ առաջանում է շոգ եղանակին` գեր մարդկանց և շաքարախտով տառապողների մաշկի վրա, ինչպես նաև երեխաների մոտ` նրանց ոչ ճիշտ խնամելիս (աճուկաազդրային, հետույքային ծալքերին):

Պատճառներ

Շփաբորբը առաջանում է, երբ մաշկածալքերի խոնավ մակերևույթներն իրար են քսվում: Կարող է առաջանալ կաթնագեղձերի տակի, անութների, ոտքերի միջմատային մաշկի վրա` քրտնոտության, մաշկային ճարպի չափից ավելի արտադրության, անմիզապահության, սեռական օրգաններից արտադրության ժամանակ:

Պաթոգենեզ

Շփաբորբի ժամանակ մաշկը կարմրում է, եղջերային շերտն անջատվում է և առաջանում են անհավասար ուրվագծերով թացացող օջախներ: Մաշկածալքի խորքերում կարող են առաջանալ ճաքեր: Հաճախ շփաբորբը բարդանում է թարախային կամ սնկիկային վարակով, և հիվանդությունը ձգձգվում է:

Բուժում

Շփաբորբի բուժումն իրականացնում է բժիշկը:

Կանխարգելում

Շփաբորբի խորացումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է մաշկի կանոնավոր հիգիենային խնամք, քրտնոտության բուժում:
Շփաբորբի նախատրամադրվածության դեպքում մաշկածալքերը հարկավոր է լվանալ, չորացնել փափուկ սրբիչով և քսել եռացրած բուսական յուղ կամ տալկ, հասուն մարդիկ կարող են օգտագործել նաև հոտազերծիչներ: