Տաք երկրների հիվանդություն է, որի հարուցիչը Schistosoma (Վեյնլանդ, 1958) մակաբույծն է։ Մարդու մոտ հայտնաբերված է երեք տեսակի շիստոզոմա Տ.haematobium, S.mansoni, S.japonicum, որոնք ախտահարում են արյունատար անոթները, աղիքները և միզապարկը։ Ի տարբերություն ծծող որդերի՝ շիստոզոմաները երկսեռ մակաբույծներ են։ Ձվերը թափանցում են արյան անոթներ, աղիքների լուսանցք, միզապարկ, որտեղից մեզի և կղանքի հետ անցնում են արտաքին միջավայր։ Արտաքին միջավայրում ձվից դուրս է գալիս սաղմը (միրացիդ) և մտնում է միջանկյալ կրողի կակղամորթի (моллюска) օրգանիզմ, ուր անցնում է զարգացման բարդ պրոցես և վեր է ածվում ցերկարիի, որն հետագայում թողնում է կակղամորթին ու ջրում լողում։ Զարգանում և սեռահասուն է դառնում արյունատար անոթներով անցնելիս, որտեղ էլ վերածվում է հասուն մակաբույծի։

Օրգանիզմում նրանց ախտաբանական երևույթները հիմնականում կրում են թունավոր, սենսիբիլիզացիոն բնույթ, ինչպես նաև մեխանիկորեն վնասում են օրգանի հյուսվածքները։
Ախտաբանական երևույթներ առաջացնում են ոչ միայն հասուն մակաբույծները, այլև թրթուրներն ու ձվերը։ Վարակվածի օրգանիզմով շարժվելիս ձվերը վնասում են այն, ապա հաջորդում է թրթուրների և ձվերի կողմից արտադրված պրոտեոլիտիկ ֆերմենտի ներգործությունը։ Ձվերը կարող են թափանցել նաև ուրիշ օրգաններ, օրինակ լյարդ, գլխուղեղ։ Ներդրման վայրում առաջանում են գրանուլոմաներ և դրա հետ կապված զանազան ախտաբանական երևույթներ (բարորակ և չարորակ ուռուցքներ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին