Տարածված է Աֆրիկայում, Արևմտյան Ասիայում (Իրան, Իրաք, Պաղեստին, Հորդանան)։ Համեմատաբար նվազ տարածում ունի Ավստրալիայում, Կրետե կղզում, Մադագասկարում և այլուր։

Հարուցիչը Schistosoma haematobium-ն է (Bilchartz, 1852, Weiland, 1858):
Արական մակաբույծը 12-14 մմ երկարություն և 1 մմ լայնություն ունեցող որդ է, իգական մակաբույծն ավելի մեծ է՝ 20մմ երկարությամբ և 0,5մմ լայնությամբ։ Ձվերը 120-190 x 50-73 միկրոն մեծություն ունեն։
Հասուն մակաբույծներն ախտահարում են դռներակը և ստորին վերջույթների երակները։ Բեղմնավորվելուց հետո էգերը տեղափոխվում են միզապարկի և սեռական օրգանների արյան փոքր անոթներ, ուր և ձվադրում են։ Ձվերը մեզի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր և զարգանալու համար անցնում կակղամորթների օրգանիզմ։

Առողջ մարդկանց վարակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ցերկարները ներթափանցում են մաշկից կամ լորձաթաղանթից։

Հիվանդությունը ախտոիոշվում է այն ժամանակ, երբ կասկածելի հիվանդի մեզում հայտնաբերվում են դրանց ձվերը (պարազիտոլոգիական մեթոդ)։ Հիվանդներին կարելի է ախտորոշել նաևշճաբանական մեթոդներով (կոմպլեմենտի կապման ռեակցիա, պրեցիպիտացիայի ռեակցիա, միջմաշկային փորձ)։