Տարածված է Հեռավոր Արևելքում՝ Չինաստան, ճապոնիա, Կորեա, Տայվան և Հարավային Ֆիլիպիններ։

Հարուցիչը Schistosoma japonicum Katsurada-ն է, (1904): Արուները 12-20 X 0,55-0,055մմ, ունեն 7 սեգմենտներ։ էգերը՝ 26 x 0.3մմ : էգերի արգանդում լինում է 50-300 ձու։
Հասուն որդերն ախտահարում են ստորին սիներակը, նույնը կատարվում է նաև կատուների, շների, խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մոտ։ Ձվադրումից հետո ձվերը թափանցում են ուղիղ աղիք և կղանքի հետ դուրս գալիս արտաքին աշխարհ։ Այս ձևի ժամանակ միջանկյալ կրողը Oncomelania Katajama կակղամորթն է։

Հիվանդությունն ընթանում է 3 փուլով.

1. Սկզբնական, երբ հիվանդի մոտ առաջանում է քոր, թոքերի ախտահարման երևույթներ, բարձրանում է ջերմությունը։
2. Այս փուլում դիզենտերիա հիշեցնող աղիքային ախտահարման երևույթներն են նկատվում։
3. Այս փուլում արդեն առաջանում են լյարդի ցիրոզ, աղիքների պատերին գոյանում են պապիլոմաներ, խոցեր, աղիքներում խուղակներ (ֆիստուլա)։ Հետագայում այս երևույթներին միանում են երկրորդային ինֆեկցիաներ և կախեքսիա։ Եթե ձվերն ընկնում են արյան անոթներ, առաջանում են էպիլեպսիայի երևույթներ, կուրացում, կաթվածահարում և այլն։

Պայքարը և կանխարգելումը
Ախտորոշումից հետո հիվանդները ենթական են անմիջապես բուժման՝ երեք արժեքայնություն ունեցող Սուրմիի օգնությամբ (ֆաուդին, անւոիոմալին, աստիբուն, ռիպոդրալ և այլն)։ Կանխարգելման հիմնական եղանակը ջրականգերի պահպանումն է հիվանդության հարուցիչներով կեղտոտվելուց։ Այս միջոցառումն սկսվում է հիվանդանոցից, երբ մեզ հայտնի ախտահանիչ նյութերով վարակազերծվում է արտաթորանքը (ընթացիկ ախտահանություն)։ Մյուսը՝ ջրականգերում միջանկյալ կրողի ոչնչացմանն ուղղված միջոցառումների համալիրն է։ Անհատական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս պետք է հիվանդության նկատմամբ անապահով վայրերում արգելել լողանալը, ջրականգերում սպիատակեղեն լվանալը և պետք է իրականացնել խմելու ջրի վարակազերծման միջոցառումներ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին