Տարածված է Նեղոսի հովտի բնակավայրերում, Աուդանում, Աֆրիկայի արևելյան և արևմտյան շրջաններում, Հարավային Ամերիկայում (Բրազիփա, ՎԵնեսուելա)։
Հարուցիչը 10-12 մմ երկարությամբ Schistosoma mansoni Sambouz-ն է (1907) (էգերը 12-16մմ)։ Ձվերը 140-160 x 60-70 միկրոնի են հասնում։ Հասուն որդերն ախտահարում են ուղիղ աղիքի արյան անոթները։
Ձվերը թափանցում են աղիքի պատ և կղանքի հետ դուրս են գալիս արտաքին աշխարհ։ Ոչ հազվադեպ ձվերն արյան հոսքի հետ անցնում են լյարդ, թոքեր, երիկամներ և այլ օրգաններ։ Աղիքային ձևի ժամանակ միջանկյալ տեր է կակղամորթերի Planorbis Physopsis տեսակը։ Ցերկարկարիաները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկից, բերանի լորձաթաղանթից, ինչպես նաև սեռական օրգաններից և ուղիղ աղիքից։ Առաջ են բերում որովայնի ցավեր, լուծ, բարձրանում է հիվանդի ջերմությունը։ 6-8 շաբաթ հետո վարակված մարդկանց մոտ առաջանում է աղիքային ինֆեկցիա, որը հիշեցնում է դիզենտերիան։ Ուղիղ աղիքի պատին առաջանում են պապիլոմաներ։ Ավելի ուշ արձանագրվում է լյարդի ցիրոզ, որն ուղեկցվում է սպլենոմեգալիայով, ասցիտով, ստորին ծայրանդամների այտուցով։

Հիվանդության լաբորատոր ախտորոշումը կատարվում է կղանքի մեջ շիստոզոմայի ձվերի հայտնաբերման մեթոդով, ինչպես նաև իմունոլոգիական ռեակցիաների օգնությամբ (կոմպլեմենտի կապման ռեակցիա, միջմաշկային փորձ)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին