Մաշկի շատ հազվադեպ նկատվող ախտահարում է։ Գերազանցապես տեղակայվում է սեռական օրգանների, շրթունքների կարմիր երիզի, կոպերի վրա։ Կլինիկորեն արտահայտվում է խիստ սահմանափակ, մակերեսային, ափսեանման, խոցի առաջացումով՝ կլոր կամ ձվաձև, 10-15 կոպեկանոց դրամի մեծությամբ։ Խոցի հատակը մսակարմիր գույնի, երբեմն ծածկված գանգրենոզ փառով, շատ անգամ զգալի թարախային արտադրությամբ։ Խոցի հատակում շոշափվում է շատ թե քիչ արտահայտված ամրություն։ Խոցր շոշափելիս քիչ ցավոտ է։
Շրջանային ավշային հանգույցները մեծացած են, քիչ ցավոտ։ Կլինիկական պատկերն այնքան է հիշեցնում կարծր շանկրը, որ ախտորոշման համար անհրաժեշտ է լինում դիմել խոցի արտադրության կրկնակի հետազոտության՝ դժգույն տրեպոնեմների նկատմամբ և արյան շիճուկաբանական հետազոտության՝ Վասերմանի ռեակցիայի։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին