Սևեռուն վիճակները հիվանդի ցանկությունից անկախ առաջացող մտքեր, հիշողություններ, վախեր, հակումներ, գործողություններ են և այլն։ Հիվանդը հասկանում է դրանց ավելորդությունը, պայքարում այդ վիճակների դեմ, սակայն ազատվել չի կարողանում, հիվանդի մոտ պահպանված է դրանց հիվանդագին լինելու գիտակցումը և քննադատական վերաբերմունքն այդ վիճակների հանդեպ։ Հաճախ սևեռուն վիճակները ծայրահեղ տանջալից են հիվանդների համար։

Պատճառներ
Սևեռուն վիճակները կարոդ են նկատվել տարբեր հոգեկան հիվանդությունների ժամանակ (երբեմն նկատվում են նաև առողջ մարդկանց մոտ), բայց առավել ամբողջական և ցայտուն են արտահայտված սևեռուն վիճակների նևրոզի ժամանակ։ Վերջինիս առաջացմանը կարող են նախորդել երկարատև գերհոգնածությունը, քրոնիկական թունավորումները (այդ թվում ալկոհոլով), տարբեր հիվանդությունները, ընդ որում՝ սևեռուն վիճակների նևրոզը հեշտությամբ Է առաջանում խռովահույզ, կասկածամիտ բնավորությամբ անձանց մոտ։

Սևեռուն վիճակների նևրոզի առաջացման անմիջական պատճառը սովորաբար հոգեկան վնասվածքն Է։ Հիվանդության ձևավորման ժամանակ տեղի է ունենում ծանր ապրած, տվյալ մարդու համար անսովոր (գլխապտույտ, սրտխփոց, թուլություն և այլն) կամ հանկարծակի առաջացած որևէ վիճակի սևեռում, որի հետևանքով հիվանդի մոտ առաջանում են այդպիսի նոպայի կրկնվելու տագնապալի սպասում, իր առողջության համար ծայրահեղ անհանգստություն։ Սրտային հիվանդությունից որևէ մեկի մահվան լուրը տանջալից, սևեռուն անհանգստությունների պատճառ է դառնում։ Հաճախ տհաճ զգացողությունների կրկնվելու այդպիսի տագնապալի սպասումները, որոնք ուղեկցվում են սևեռուն վախով՝ փաստացի լրիվ ֆիզիկական առողջության առկայության պայմաններում, խանգարում են առօրյա պարտականությունների կատարմանը։

Պաթոգենեզ
Հիվանդներն սկսում են միայնությունից վախենալ՝ իբր «սրտային նոպաներե առաջանալիս իրենց չեն կարող ժամանակին օգնություն ցույց տալ։ Նույնիսկ փոխադրամիջոցներում նրանք ձգտում են երթևեկել հարազատների ուղեկցությամբ, թեպետ նման դեպքերում նրանք աշխատում են թաքցնել իրենց տագնապալի անհանգստությունները։ Սևեռուն վիճակների նևրոզները կարող են դրսևորվել մետրոյով երթևեկելու վախով՝ «սրտային նոպայիե հնարավորության պատճառով, այնուհետև միանում է նաև փոխադրամիջոցների մյուս տեսակների հանդեպ վախը, ի վերջո, վախն առաջանում է նույնիսկ երթևեկելու մասին պատկերացումից։ Երբեմն հիվանդի մոտ ի հայտ են գալիս սևեռուն գործողություններ (այսպես կոչված՝ ծեսեր), որոնց կատարումը երևակայական վտանգից իրեն «պահպանելուե նպատակ ունի։ Օրինակ՝ հիվանդը հագնվում է միայն որոշակի հաջորդականությամբ, ընթերցելիս բաց է թողնում որոշակի էջեր ևն։ Սևեռուն վիճակների երկարատև ընթացքի ժամանակ նրա բնույթը կարող է փոխվել, ուժեղանում են անհանգստությունը և կասկածամտությունը։ Մարդուն տիրում են կասկածները, որոնք աստիճանաբար տարածվում են իրադարձությունների և երևույթների առավել լայն շրջանակների վրա. նա կասկածում է, արդյոք ճի՞շտ է կատարել առաջադրանքը, չի՞ մոռացել կամ շփոթել ինչ-որ բան, տնից դուրս գալով՝ վախեցած մտածում է, անջատե՞լ է արդյոք գազը, փակե՞լ Է բնակարանը և այլն։ Այդպիսի հիվանդները ստիպված են բազմակի վերստուգել կատարածը, նրանք մի քանի անգամ վերադառնում են տուն, որպեսզի համոզվեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, սակայն բնակարանից դուրս գալուց հետո կասկածները նորից են տանջում։

Սևեռուն վախերը կարող են տարբեր բովանդակություն ունենալ, բայց առավել հաճախ հանդիպում են սեփական առողջության համար անհանգստությունները, օրինակ՝ վախենում են հիվանդանալ սրտային հիվանդություններով (կարդիոֆոբիա), քաղցկեղով (կանցերոֆոբիա), սիֆիլիսով (սիֆիլոֆոբիա) և այլն։ Մի շարք դեպքերում առաջանում են վախեր խելագարվելուց, տվյալ իրադրությունում անթույլատրելի արարքներ կատարելուց (օրինակ՝ ուսանողը վախենում է դասախոսության ժամանակ ճչալուց։ Նման դեպքերում, չնայած տանջալից վիճակին, հիվանդները երբեք չեն իրականացնում նման սևեռուն հակումները։ Սևեռուն վախերը, կասկածները, հակումները հաճախ ուղեկցվում են վեգետատիվ խանգարումներով՝ սրտխփոցով, քրտնոտությամբ, սրտխառնոցով, գլխապտույտով, որովայնի ցավերով և այլն։

Գոյություն ունի, այսպես կոչված, վերացական սևեռուն վիճակների խումբ, որը չի ուղեկցվում տհաճ ապրումներով և վեգետատիվ խանգարումներով։ Դրանցից են սևեռուն հաշվումը (հիվանդը հաշվում Է լուսամուտները, հարկերը, աստիճանները ևն), սևեռուն հիշողությունները (անցյալ իրադարձությունների անկարևոր մանրամասնությունների մասին), սևեռուն իմաստակությունը՝ կեղծ իմաստություն անելը, հիվանդները երկար մտածում են իրականության հետ կապ չունեցող իրադարձությունների և իրավիճակների մասին (օրինակ՝ ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան, եթե երկիրը դառնա խորանարդ)։

Բուժում
Սևեռուն վիճակներ ի հայտ գալիս հիվանդը պետք է դիմի բժշկի, քանի որ այդպիսի ռեակցիաները ժամանակի ընթացքում ամրապընդվում են։ Հիվանդը որքան շուտ ստանա որակյալ բուժօգնություն, այնքան շուտ կապաքինվի։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին