Հարուցիչը գրամբացասական ցուպիկն է, որը գոյացնում է սպորներ և արտադրում էնդո- էկզոտոքսին։ Ամենից հաճախակի հանդիպող հարուցիչներից են բակտերոիդները, ստրեպտոկոկերը, պեպտոստրեպտոկոկերը, որոնք գոյացնում են տոքսիններ և օժտված են նեկրոտիկ և հեմոլիտիկ հատկությամբ։ Բացի դա, այդ տոքսինները հեմոգլոբուլինները վերածում են մետգլոբուլինի, որի հետևանքով զարգանում է թթվածնային քաղց։ Դրանք օժտված են անտիֆագոցիտարային ազդեցությամբ, որի հետևանքով ախտահարման օջախում բացակայում են բորբոքային ռեակցիաները։

Կլինիկական պատկերում գերակշռում են ախտանիշներ, որոնք կապված են գազի գոյացման և հյուսվածքների քայքայման հետ։
Առաջանում է ախտանիշների դասական եռյակը.
֊-մաշկի դեղնություն՝ բրոնզային երանգով,
-օլիգուրիա կամ անուրիա,
-մեզի բնորոշ գունավորում (գորշ կամ մսաջրի նման), որը վկայում է երիկամային անբավարարության մասին։
-Մարմնի ջերմությունը երբեմն բարձր է, որին հաջորդում է ճգնաժամային (կրիտիկական) իջեցում։
-Լեզուն չոր է, փառակալած՝ մուգ փառով։
-Որովայնը փափուկ է, առանց արտահայտված պերիտոնիզմի երևույթների, բացառությամբ այն դեպքերի, երբ զարգանում է արգանդի գանգրենա, դրա պերֆորացիա և պերիտոնիտ։
-հեմոլիզի հետևանքով էրիթրոցիտների և հեմոգլոբուլինի մակարդակը իջնում է։ Նկատվում է լեյկոցիտոզ, լիմֆո- և մոնոցիտոպենիա, հիպերբիլիռուբինեմիա։ Արյան շիճուկը ձեռք է բերում շագանակագույն երանգ։
-Առաջանում է արտահայտված օլիգուրիա, ընդհանուր դիուրեզը կազմում է 100 մլ, պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց և արյունային դետրիտ կամ հեմոգլոբուլինային խրձեր։ Զարգանում են երիկամային սուր անբավարարության ախտանիշներ։

Բուժումը.
Եթե անաէրոբ սեպսիսի պատճառը պտղաձվի մնացորդներն են, ապա դրանք հեռացվում են։ Պերիտոնիտի կամ արգանդի գանգրենայի կասկածի դեպքում կատարվում է արգանդի էքստիրպացիա հավելումների հետ։ Ներմուծվում է պոլիվալենտ հակագանգրենոզ շիճուկ հետևյալ սխեմայով. 1-ին օրը 40 հազար ԱՄ (անատոքսիկ միավոր), հետագա 2-4 օրերի ընթացքում՝ 10000 ԱՄ։ Նշանակվում են լայն սպեկտրի անտիբիոտիկներ, որոնք չեն ընկճում երիկամների ֆունկցիան։ Առաջին պլանի վրա է ինֆուզիոն-տրանսֆուզիոն և ախտածնական բուժումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին