Շրթունքների  կարմիր  երիզի  սահմանափակ  նախաքաղցկեղային  հիպերկերատոզը,որպես  ինքնուրույն  նախաքաղցկեղային  հիվանդություն  նկարագրել  է  Մաշկիլլեյսոնը   1965թ.: Շրթունքների  նախաքաղցկեղային  հիվանդությունների  մեջ  նրա  տեսակարար  կշիռը  կազմում  է  մոտ  8%:Ավելի  հաճախ  ախտահարվում  են  30  տարեկանից  բարձր  տղամարդիկ:Պրոցեսը  սովորաբար  տեղակայվում  է  ստորինշրթունքի    խստականոն  կարմի  երիզի  վրա,հաճախակի  կենտրոնից  կողմնայնորեն:

Կլինիկական  պատկեր. Ախտահարումը  ունիխիստ  սահմանափակ  հատվածի  տեսք  ավելի  հաճախ  բազմանկյուն  չափսերը  0.2 x 0.5 մինչև 2 x1.5 սմ:Օջախի  մակերեսը  ծածկված  է  բարակ   ամուր  հպված  թեփուկներով  և  ընդունում  է  սպիտակամոխրագույն  տեսք:Մեծմասամբ  օջախը  թեթևակի  ներփքվում  է,  սակայն  եթե  մակերեսի  վրա  կուտակվում  են  ամուր  տեղակայված  թեփուկներ  ապա  նա  կարող  է  թեթևակի  արտափքվել  շրջապատող  կարմիր  երիզի  վրա:Սահմանափակ  հիպերկերատոզի  օջախը  ունի  տափակ  մակերես  և  հազվադեպ  առաջանում  է  բորբոքային  երևույթներիֆոնի  վրա:

Հիստոլոգիական  պատկեր. Բնորոշվում  է  էպիթելի  սահմանափակ  պրոլիֆերացիայով  դեպի  հյուսվածքների  խորքը  հաճախակի  ուղեկցվում  է  փշաձև  բջիջների  դիսկոմպլեքսացիայով, մակերեսի  վրա  արտահայտված  հզոր  հիպերկերատոզով:
Ընթացքը.  Գորտնուկավոր  նախաքաղցկեղի  համեմատությամբ  արագչի  զարգանում  և  նրա  չարորակացումը  կարող է  նկատվել  հիվանդության  սկիզբից  6  ամիս  հետո:Չարորակացման կլինիկական  նշաններն  են  ուժեղացած  եղջերացումը  և  տարրի  հիմքում  առաջանում  են  պնդացումներ:

Սակայն  այս  նշանները  կարող  առաջանալ  ավելի  ուշ  քան  ախտահարման  չարորակացումը  և  միակ  հուսալի  ախտորոշման  միջոցը  բիոպսիան  է,որը  հարկավոր  է  կատարել  որքան  հնարավոր  է  շուտ:
Ախտորոշում. Հիմնված  է  կլինիկակն  պատկերի  և  հիստոլոգիական  ուսումնասիրությունների  վրա:

Տարբերակիչ  ախտորոշում. Լեյկոպլակիայից  տարբերակվում  է  նրանով,որ  լեյկոպլակիայի  օջախի  վրա  բացակայում  են  հիպերկերատոտիկ  թեփուկները:Կարմիր  գայլախտից  տարբերակում  են  բորբոքային  փոփոխությունների  և  ատրոֆիայի  առկայությամբ  նաև  կարմիր  գայլախտի  օջախները  առհասարակ  ավելի  խոշոր  են  ի  համեմատ  սահմանափակ  հիպերկերատոզի:

Կարմիր  տափակ  որքինը  տարբերակվում  է  սահմանափակ  հիպերկերատոզից  ինֆիլտրացիայի  և  բորբոքային  երանգի առկայությամբ  ախտահարման  օջախում:Երբ  կարմիր  երիզի  վրա  տափակ  որքինի  ժամանակ  առաջանում  են  թեփուկներ  , որոնքունեն   ավելի  կոպիտտեսք  ի համեմատ  սահմանափակ  հիպերկերատոզի:

Այս  հիվանդության  չարորակացման  հայտնաբերումը  կլինիկորեն  դժվարացած  է, այստեղ  պետք  է  հաշվի  առնենք  եղջերացման  ուժեղացումը, ախտահարված  օջախի  խոցոտումը  և  խտացումը:Սակայն  միակ  ախտորոշման  միջոցը  հանդիսանում  է  բիոպսիան, որը  հարկավոր  է  կատարել  որքան  հնարավոր  է  արագ:
Բուժում. Ախտահարված  օջախի  լիակատար  վիրաբուժական  հեռացում  առողջ  հյուսվածքների  սանմաններում  հետագա  հիստոլոգիական  ուսումնասիրություններով:
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին