Ռեակտիվ բորբոքային սիստեմային հիվանդություն է, որը զարգանում է գենետիկ նախատրամադրվածությունով անձանց մոտ (առաջին հերթին HLA-B27 անտիգեն կրողների մոտ), որպես կանոն, խլամիդիոզ ուրետրիտից հետո: Դա սուր և ենթասուր արթրիտների ամենահաճախ պատճառն է հանդիսանում 20-40 տարեկան երիտասարդ տղամարդկանց մոտ: Կանայք տառապում են Ռեյտերի հիվանդությունով 20–100 անգամ ավելի հազվադեպ, քան տղամարդիք: Ռեյտերի հիվանդությունը (ուրետրո-ոկուլո-սինովիալ սինդրոմ) - ռեակտիվ արթրիտի տարբերակ է, որը բնութագրվում է երեք ախտանիշներով` ուրետրիտ, կոնյունկտիվիտ և արթրիտ:
Դասակարգում: Առանձնացվում են սուր (6 ամսից.), ձգձգվող (6-ից մինչև 12 ամիս) և խրոնիկական (12 ամսից):
Կլինիկական պատկեր. Արթրիտի զարգացման պահին ուրոգեն ինֆեկցիայի հատկանիշնները մեծամասամբ անցնում են: Հաճախ նկատվում են սուբֆեբրիլիտետ (առանձին դեպքերում բարձր տենդ), ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, նիհարում:
Հոդային սինդրոմը կարող է արտահայտվել առավելապես ստորին վերջույթների հոդերի ոչ սիմետրիկ արթրիտներով (գլխավորապես սրունկ-թաթային, ծնկան հոդերի, թաթերի մատների հոդերի), որը, սովորաբար, զարգանում է տարած ուռոգենիտալ ինֆեկցիայից հետո 1 ամսվա ընթացքում: Որպես կանոն, նկատվում է միակողմանի սակրոիլեիտ, հազվադեպ նկատվում է ողնաշարի ախտահարում (սպոնդիլիտ):
Ռեյտերի հիվանդության համար բնորոշ է էնտեզիսներ, որոնց տեղայնացումը առավել հաճախ նկատվում է կրկի շրջանում: Նկատվում է նաև ոտնաթաթների մատների տենդովագինիտներ (“նրբերշիկանման մատ”):
Լորձաթաղանթների ախտահարում: Աչքերի ախտահարումը կարող է ընդանալ կոնյուկտիվիտի կամ կերատոկոնյուկտիվիտի տեսքով, հնարավոր է սուր միակողմանի առջևային ուվեիտի զարգացում: Կոնյուկտիվիտը կարող է արտահայտվել թույլ կամ առանց ախտանիշների, կարճատև (մի քանի օր), միակողմանի, կամ երկկողմանի: Լորձաթաղանթները վաղ ժամանակահատվածում արտահայտվում են ցիրցինար (օղակաձև) բալանիտով (վւլվինիտով), որը իրենից ներկայացնում է մակերեսային էրոզիաներ համաձուլվելու օջախների նախատրամադրվածությունով: Ավելի ուշ զարգանում է կսերոտիկ բալանիտ (պապուլաներ, պատված կեղեվներով և թեփուկներով):
Մաշկը ախտահարվում է կերատոդերմիայի (keratoderma blennorrhagica) ձևով (անցավ օջախային պապուլաների տեսքով), կամ միաձուլված հիպերկերատոզի տեսքով, որը հաճախակի տեղակայվում է ոտնաթաթերի ներբանային և ափերի շրջանում: Եղունգների ախտահարումը (հաճախ ոտնաթաթերի մատների վրա) դեղին ներկման տեսքով, օնիխոլիզիս և օնիխոդիստրոֆիայի այլ տեսակները:
Նկատվում են սիստեմային արտահայտություններ սիրտ-անոթային համակարգի ախտահարումով (աորտիտ, աորտալ փականի անբավարարություն, միոկարդիտ, պերիկարդիտ), երիկամների (գլոմերուլոնեֆրիտ), թոքերի (պլեվրիտ), մկանների (միոզիտ), և պերիֆերիկ նյարդային համակարգի (պոլինեվրիտ):
Ընթացքի տարբերակները: Գերակշրող պացիենտների մոտ հիվանդության ընթացքը բարորակ է, որը ավարտվում է 4-6 ամսվա ընթացքում լավացումով: Հիվանդների կեսի մոտ կարող են նկատվել հիվանդության ռեցիդիվներ: Առանձին հիվանդների մոտ նկատվում է հիվանդության խրոնիկական ընթացք: Հիվանդության խրոնիկ ընթացքի ժամանակ նկատվում են կայուն օրգանական ախտահարումներ` հոդերի շարժողականության խախտումներ (անկիլոզներ), տեսողության անկում (մինչև կուրություն), և այլ բարդություններ, որոնք բերում են հիվանդների հաշմանդամությանը: Ռեյտերի հիվանդությունը կանանց մոտ ընթանում է ավելի թեթև է ու սովորաբար չի բերում ծանր հոդային և սիստեմային ախտահարման:
Ռեյտերի հիվանդության ախտորոշման համար կարևոր նշանակություն ունի կապը Chlamidia trachomatis-ից առաջացած սուր ուրոգենիտալ ինֆեկցիայի հետ: Ռեյտերի հիվանդության ախտորոշումը պետք է հաստատվի տարած ինֆեկցիայի մասին լաբորատոր տվյալներով:
"Մեծ" չափանիշներ
1. Արթրիտ (անհրաժեշտ է երեք բնութագրից երկուսի առկայությունը). ասիմետրիկ, սահմանափակ քանակի հոդերի ախտահարում (6 ոչ ավել), առավելապես ստորին վերջույթների; ստորին վերջույթների հոդերի ախտահարում:
2. Նախորդող կլինիկորեն արտահայտված ինֆեկցիա (երկու արտահայտություններից մեկի առկայությունը) ուրետրիտ\ցերվիցիտ, մինչև 8 շաբաթ նախորդող արթրիտին:
"Փոքր" չափանիշներ
1. Ինֆեկցիայի լաբորատոր հաստատում (Chlamidia trachomatis):
Ապացուցված են համարվում դրական պատասխանները Chlamidia trachomatis առանձնացումը բջիջների աճեցումով, կամ աննուղակի մեթոդով` ուղղակի իմունոֆլյուոռեսցենցիա, պոլիմերազային շղթայական ռեակցիա, արյիան սիճուկի մեջ հակամարմինների հայտնաբերում:
Ռեյտերի հիվանդության հաստատուն ախտորոշումը դրվում է երկու մեծ և փոքր ախտանիշի հիման վրա:
Ռեյտերի հիվանդության հնարավոր ախտորոշումը դրվում է երկու մեծ կամ առաջին մեծ և փոքր ախտանիշի հիման վրա:
Դիֆերենցիալ ախտորոշումը անցկանվում է ինֆեկցիոն և հետինֆեկցիոն արթրիտների հետ, սպոնդիլոարթրիտների խմբի ուրիշ հիվանդությունների հետ, սերոնեգատիվ ռևմատոիդ արթրիտի, հոդապապի և այլ հոդային բորբոքային հիվանդությունների հետ:
Բուժում
1) Հակամիկրոբային թերապիա (պեպրացիկլիններ-դոկսիցիկլին, տետրացիկլին, մետացիկլին; մակրոլիդներ-ազիտրոմիցին): Հարկավոր է հետազոտություն, և անհրաժեստության դեպքում սեռական զուգընկերոչ բուժում:
2) Ոչստերոիդային հակաբորբոքային դեղորայք լիառժեք դոզաներով:
3) Գլյոկոկորտիկոստերոիդները լոկալ տերապիայի տեսքով` ներհոդային ներարկում, ներարկում էնտեզիտների շրջանում: Սիստեմային արտահայտությունների ժամանակ (կարդիտ, նեֆրիտ և այլն) կարող է արդյունավետ լինել միջին դոզաներով խմելու ձևով գլյոկոկորտիկոստերոիդների նշանակումը:
4) Սուլֆասալազին, մետոտրեկսատ, ազատիոպրին նշանակվում են ձգձգվող կան խրոնիկ ընթացքի ժամանակ (սիմպտոմատիկ տերապիայից էֆեկտի բացակայությունը 3 և ավել ամիսների ընթացքում):
5) Աչքի ինչպես նաև այլ լորձաթաղանթների ախտահարման ժամանակ նշանակվում է տեղային գլյուկորտիկոստերոդային թերապիա:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին