Քթի միջնապատի ախտահարումՔթի միջնապատի ախտահարում առաջանում է քթի մեխանիկական տրավմաներից հետո և երբեմն ուղեկցվում քթի կոտրվածքներով: Վնասվածքից հետո առաջանում է արյան կուտակում աճառի և վերնաճառի միջև, որն էլ երկկողմանիորեն բարձրացնում է միջնապատի լորձաթաղանթը:

Հեմատոմայի կլինիկական նշաններն են քթային շնչառության խանգարումը և ռնգախոսությունը: Երկարատև չբուժվելու և ինֆեկցիոն գործոնի առկայության հետևանքով հեմատոման կարող է թարախակալվել և վերածվել թարախակույտի, որի դեպքում դիտվում է գլխացավ , ջերմություն և սարսուռ:

Բուժումը: Առաջի ժամերի կամ օվա ընթացքում կատարվում է կուտակված արյան արտածծում և ճնշող տամպոնադա, իսկ ուշացած դեպքերում կատարվում է կտրվածք, հեռացվում է թարախային արտադրությունը և արյան մակարդուկները, խոռոչը դրենավորում է և նշանակվում հակաբորբոքային բուժում:
Աճառային և ոսկրային հյուսվածքների քայքայման հետևանքով կարող է առաջանալ միջնապատի թափածակում կամ քթամեջքի իջեցում, որը պայմանավորված է միջնապատի աճառային հատվածի դեստրուկցիայով (երբ աբսցեսի ձևավորումից հետո անցնում է երկար ժամանակ):

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին