Նկարագրություն
Քրտնարտադրության ուժեղացումը, որը կապված չէ ջերմահարության, ֆիզիկական լարվածության, շրջապատող միջավայրի ջերմաստիճանի բարձրացման և այլ ֆիզիկական գործոնների հետ, անվանում են քրտնոտություն:

Պատճառներ
Քրտնոտության առաջացման պաճառ կարող են հանդիսանալ նյարդային և ներզատիչ համակարգերիֆունկցիոնալ խանգարումները (հատկապես պատանեկան տարիքում և կլիմաքսի ժամանակ), ուժեղ հուզական գրգռվածությունը և արյան մեջ ածխաթթվի կուտակումը (երբ սրտի գործունեությունը կտրուկ թուլանում է, առաջանում է սառը քրտինք): Հաճախ քրտնոտությամբ ուղեկցվում են առանձին վարակիչ հիվանդություններ (օրինակ` տուբերկուլոզը): Այդպիսի դեպքերում քրտնում է հիվանդի ամբողջ մարմինը:

Պաթոգենեզ
Մեծ մասամբ քրտնոտությունը սահմանափակվում է մարմնի առանձին հատվածներով (ներբաններ, ափեր, անութային փոսեր), և քրտնարտադրությունը լինում է շատ առատ: Մաշկի վրա բակտերիաների առկայությունը նպաստում է քրտինքի հետ արտադրված նյութերի քայքայմանը, ինչի հետևանքով էլ առաջանում է տհաճ հոտ: Խանգարվում են նաև մաշկի պաշտպանական ֆունկցիաները:

Բուժում
Քրտնոտության ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Խորհուրդ չի տրվում սինթետիկ գործվածքներից հագուստ կրել (հատկապես` ներքնաշոր): Գուլպաները անհրաժեշտ է ամեն օր փոխել: Կոշիկները պետք է լինեն ազատ և թեթև, ամռանը` բաց: Անհրաժեշտ է կանոնավոր ընդունել տաք լոգանք, ինչպես նաև օգտագործել հոտազերծիչներ քրտինքը հոտազերծելու նպատակով:
Ափերի քրտնոտության ժամանակ նույնպես կիրառում են ձեռքերի լոգանք և մաշկը շփում են սալիցիլային կամ քափուրի սպիրտով: Դեմքի քրտնորությունը կարելի է վերացնել լոսյոններով և քացախաթթվով:
Կայուն քրտնոտության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին