Chlamydia trach-matis-ով (D-ից K սերոտիպեր) հարուցված միզասեռական վարակը
ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է: Հիվանդության անախտանշան
ընթացքն առավել հատուկ է կանանց (մինչեւ 80%) եւ, հաճախ մնալով
չհայտնաբերված, առաջ է բերում զուգընկերների վարակում եւ բարդություններ,
որոնցից է նաեւ չբերությունը (25-30%):
Կլինիկական ախտորոշում
Ախտանշանները շաղկապված են վզիկաբորբի, միզուկաբորբի եւ դրանց
բարդությունների հետ:
Կանայք
Միզասեռական վարակը ախտանշաններով է դեպքերի գրեթե 30%-ի մոտ.
- լորձաթարախային վզիկաբորբ,
- հեշտոցային թարախային արտադրություն,
- ստորորովայնային ցավ,
- պոստկոիտալ կամ միջդաշտանային արյունահոսում,
- դիզուրիա,
- ԿԲՀ նշաններ կամ քրոնիկ կոնքային ցավ:
Տղամարդիկ
Միզասեռական վարակը ախտանշաններով է դեպքերի գրեթե 65%-ի մոտ.
- միզուկային արտադրություն,
- դիզուրիա,
- մակամորձաբորբի եւ շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ)
ախտանշաններ:
Երկուսի մոտ
Տղամարդու եւ կնոջ մոտ հնարավոր ախտանշաններն են`
- անոռեկտալ արտադրություն (անալ հարաբերության դեպքում) եւ
դիսկոմֆորտ,
- կոնյուկտիվիտ,
- հոդացավ:
Լաբորատոր ախտորոշում
Իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ)
- Զգայունության սահմանները` 20-85%, ըստ թեստի տեսակի:
- Առավելություններ. տարբեր քանակով նմուշների թեստավորման համար
պրակտիկ, արագ, ավտոմատացված, մատչելի:
- Թերություններ. բարձր յուրահատկությունը միշտ չէ ապահովված,
պահանջում է նմուշի հավաքման հմտություն եւ ճշգրտություն (վզիկից,
միզուկից):
Նուկլեաթթուների ամպլիֆիկացում (ՆԹԱ)
- Զգայունության սահմանները` 70-95%:
- Առավելություններ. բարձր յուրահատկություն (97-99%), մեծ թվով նմուշների
թեստավորման համար պրակտիկ է:
- Թերություններ. թանկ եւ բարդ եղանակ է, պահանջում է մասնագիտացված
լաբորատորիա:
Ֆլուորեսցենտ հակամարմինների ուղիղ փորձ (DFA)
- Զգայունության սահմանները` 50-90%, ըստ լաբորատորիայի
մասնագիտացման, հմտության եւ նմուշում տարրական մարմնիկների
քանակի:
- Առավելություններ. հարմար է եւ° ինվազիվ, եւ° ոչ ինվազիվ եղանակների
դեպքում (օր.` մեզ):
- Թերություններ. մեծ թվով նմուշների համար կիրառելի չէ, ժամանակատար է:
Հետազոտման ցուցումներ
- Միզասեռական վարակի ախտանշաններ
- Կոնյուկտիվիտ
- ԿԲՀ
- Հոդաբորբ երիտասարդների մոտ
- Քրոնիկ կոնքացավ
- Փողային չբերություն
- էպիդիդիմո-օրխիտ
- Ռիսկային վարքագիծ
- Հղիություն
- Բժշկական միջամտությունից առաջ (հղիության ընդհատում, ներարգանդային
պարույրի տեղադրում, արհեստական բեղմնավորում)
Բուժման ցուցումներ
- Քլամիդիայով պայմանավորված վարակ:
- Զուգընկերոջ մոտ քլամիդիոզի առկայություն (տե°ս Զուգընկերների վարումը),
- Գոնոռեայով հիվանդ անձանց` եթե հնարավոր չէ կատարել քլամիդիայի
հետազոտություն (տես° միզուկաբորբերի համախտանշային վարում):
- Քլամիդիոզի ախտանշաններով հիվանդին, երբ հնարավոր չէ կատարել
քլամիդիայի նկատմամբ հետազոտում (տես° Միզուկաբորբերի
համախտանշային վարում):
Հասուն մարդկանց, պատանիների եւ 45կգ-ից ավելի երեխաների բուժումը
Հանձնարարվող եղանակներ
- Ազիթրոմիցին 1000 մգ խմելու, միանվագ
- Դոքսիցիկլին 100 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- էրիթրոմիցին 500 մգ խմելու, օրը 4 անգամ, 7 օր
- Օֆլոքսացին 200 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- Ռոքսիթրոմիցին 150 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- Մոքսիֆլոքսացին 400 մգ խմելու, օրը 1 անգամ. 7 օր
- Ցիպրոֆլոքսացին 500 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- Ամոքսիցիլին-կլավուլանատ 1000 մգ խմելու, օրը 1 անգամ, 7 օր
- Քլարիթրոմիցին 250 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
Հղի կանանց բուժումը
Հանձնարարվող եղանակներ`
- Էրիթրոմիցին 500 մգ խմելու, օրը 4 անգամ, 7 օր
- Ամոքսիցիլին-կլավուլանատ 1000 մգ խմելու, օրը 1 անգամ, 7 օր
- Ժոզամիցին 750 մգ խմելու, օրը 2 անգամ, 7 օր
- էրիթրոմիցինի հիմք 250 մգ խմելու օրը 4 անգամ, 14 օր
- Էրիթրոմիցին էթիլսուկցինատ 800 մգ խմելու, օրը 4 անգամ, 7 օր
- Էրիթրոմիցին էթիլսուկցինատ 400 մգ խմելու, օրը 4 անգամ, 14 օր
- Ազիթրոմիցին 1000 մգ խմելու, միանվագ
Ընդհանուր նկատառումներ
- Վարակված անձանց բուժումը կանխում է հետագա բարդությունները, ինչպես
նաեւ փոխանցումը զուգընկերներին, իսկ հղիության դեպքում` նորածնին:
- Նշանակել բուժման դյուրին եւ կիրառելի սխեմա:
- Քլամիդիոզով հիվանդ անձանց միաժամանակ հետազոտել այլ ՍՎ-ների
նկատմամբ:
Հատուկ նկատառումներ
- Սեռական ժուժկալություն մինչեւ բուժման ավարտը.
- Բուժմանը հարմարվելը կախված է այն տեղեկատվությունից, որը տրվում է
քլամիդիոզով վարակման ուղիների, հետեւանքների, զուգընկերոջ համար
կարեւորության, ախտորոշման, բուժման սխեմաների եւ կողմնակի
ազդեցությունների մասին:
Հատուկ նկատառումներ հղի կանանց համար
- Տետրացիկլինային եւ քինոլոնների խմբի հակաբիոտիկները հակացուցված
են:
- Ազիթրոմիցինի անվտանգությունը վերջնականապես պարզված չէ:
- Բուժումից 3 շաբաթ անց հիվանդին կրկին հետազոտել, քանի որ բուժման
եղանակները ոչ բոլոր հիվանդների մոտ են ապահովում լիարժեք
արդյունավետություն:
Հատուկ նկատառումներ ՄԻԱՎ վարակակիր անձանց համար
ՄԻԱՎ վարակակիր եւ քլամիդիային վարակով անձինք պետք է ստանան նույն
բուժումը, ինչ առանց ՄԻԱՎ-ի հիվանդները:
Զուգընկերների վարումը
- Հիվանդի բոլոր սեռական զուգընկերներին նշանակել բուժում (եթե հնարավոր
չէ նրանց հետազոտել):
Հսկողություն
Դոքսիցիկլինով կամ ազիթրոմիցինով բուժումից հետո կարիք չկա սահմանել
հսկողություն, սակայն դա կարող է օգտակար լինել կանխարգելիչ եւ
հետազոտական աշխատանքների համար:
Ցուցումներն են`
- ապաքինման վերաբերյալ հիվանդի կասկածամտությունը.
- ախտանշանների կայունությունը.
- հիվանդի կողմից բուժումը ճիշտ կատարելու նկատմամբ կասկած.
- վերավարակման հնարավորությունը.
- էրիթրոմիցինով բուժումից հետո (բուժման ձախողման
հնարավորություն):
- Ռեժիմ. ԻՖԱ` բուժման ավարտից 2 շաբաթ անց, ՆԹԱ` բուժման ավարտից 3-4
շաբաթ անց:
Քլամիդիային վարակ նորածինների մոտ
Նորածիններին քլամիդիային վարակը փոխանցվում է ծննդաբերության ժամանակ`
ծնուղիներով անցնելիս: Քլամիդիոզով հիվանդ մորից ծնված երեխան ունի
վարակման չափազանց բարձր վտանգ: Նորածինների մոտ նաեւ կարող է
առաջանալ օրոֆարինքսի, սեռական ուղիների եւ հետանցքի անախտանշան
վարակ: Հետեւաբար` վարակված մորից բնական ճանապարհով ծնված երեխան
պետք է բուժման ենթարկվի: Հղի կանանց նախածնական դիտարկումը կկանխի
նորածինների քլամիդիային վարակի փոխանցումը:
Կլինիկական ախտորոշում
- Հարծննդական նախնական քլամիդիային վարակը նորածինների մոտ
ընդգրկում է աչքի, օրոֆարինքսի, միզասեռական ուղու եւ ռեկտումի
լորձաթաղանթները.
- Քլամիդիային վարակը զարգանում է հաճախ կոնյուկտիվիտի նշաններով,
որոնք հայտնվում են ծնվելուց 5-12 օր հետո.
- Քլամիդիան նաեւ պատճառ է ենթասուր աֆեբրիլ թոքաբորբի, որն սկսվում է
1-3 ասական հասակում: Բնորոշ նշաններն են կրկնվող ստակատո հազը`
հաճախաշնչության հետ, խորացված ներշնչումը եւ երկկողմանի սփռուն
ինֆիլտրատները ռենտգեն նկարում:
Լաբորատոր ախտորոշում
- Թոքաբորբի դեպքում. նմուշները պետք է հավաքվեն քիթըմպանից
քլամիդիային հետազոտության համար.
- Քլամիդիային թոքաբորբի ախտորոշման վերջնական ստանդարտը մնում է
հյուսվածքային ցանքսը. շնչափողի ասպիրատները եւ թոքային բիոպսիային
նմուշներն ըստ հնարավորին պետք է ստուգվեն.
- Քլամիդիային հակամարմնի հայտնաբերելը միկրոիմունոֆլուորեսցենտ
հետազոտությամբ օգտակար է նորածինների մոտ քլամիդիային թոքաբորբի
ախտորոշման համար, սակայն լայնորեն ընդունված չէ: IgM հակամարմնի
1:32 տիտրը հուշում է քլամիդիային թոքաբորբի մասին:
Հետազոտման ցուցումներ
- Կոնյուկտիվիտի կլինիկական ախտանշաններ,
- Թոքաբորբի կլինիկական ախտանշաններ:
Բուժում
Թոքաբորբի եւ կոնյուկտիվիտի բուժման եղանակ
- Էրիթրոմիցինի 50 մգ/կգ/օր բախշած օրը 4 դեղաչափերի, խմելու, 10-14 օր,
- Տեղային հակաբիոտիկային բուժումն առանձին քլամիդիային վարակի
բուժման համար անհրաժեշտ չէ, երբ համակարգային բուժում է
տրամադրվում:
Հսկողություն
- Բուժման ազդեցությունը որոշելու համար նորածինների մոտ հսկողությունը
հանձնարարելի է: Էրիթրոմիցինով բուժման արդյունավետությունը մոտ 80%
է: Բուժման 2-րդ կուրս կարող է պահանջվել: Զուգահեռ քլամիդիային
թոքաբորբի հավանականությունը հնարավոր է:
Ընդհանուր նկատառումներ
- Ակնային արտադրուկները միաժամանակ պետք է հետազոտել գոնոկոկերի
համար.
- Քլամիդիային վարակի ախտորոշումը հաստատում է քլամիդիայի նկատմամբ
բուժման կարիքը ոչ միայն նորածնի, այլեւ մոր եւ նրա զուգընկերոջ
(զուգընկերների) համար :
- Նորածինների բուժման հարցում պարտադիր է ներառել մանկաբույժների
խորհրդատվությունը:
Ակնային վարակի կանխարգելում
- Նորածինների մոտ ակնային վարակի կանխարգելումը արծաթի նիտրատի
լուծույթով կամ հակաբիոտիկային քսուքներով արդյունավետ չէ, սակայն
պարտադիր է բլենոռեան կանխելու համար:
Երեխաների մոտ քլամիդիային վարակ
Ոչ սեռահասուն երեխայի մոտ քլամիդիային վարակի հնարավոր պատճառ պետք է
համարել սեռական բռնությունը: Հարծննդականորեն (պերինատալ) փոխանցված
քիթըմպանի, միզասեռական ուղու եւ ուղիղ աղու քլամիդիային վարակը կարող է
տեւել 1 տարուց ավելի:
Բուժում
Հանձնարարվող եղանակ
- 45 կգ-ից ցածր երեխաներ` էրիթրոմիցինի 50 մգ/կգ/օր բախշած օրը 4
դեղաչափերի, խմելու, 10-14 օր
- 45 կգ-ից բարձր երեխաներ` կիրառել ազիթրոմիցինով բուժման եղանակը, ինչ
որ մեծահասակ հիվանդների դեպքում :
Հսկողություն
- Էրիթրոմիցինով բուժման արդյունավետությունը մոտ 80% է. Հնարավոր է
բուժման 2-րդ կուրսի պահանջ: