1.Էպիդեմիոլոգիա և էթիոլոգիա

Ա. Հիվանդացություն: Վուլվայի քաղցկեղ կազմում է կանանց գենիտալների չարորակ ուռուցքների մոտ 3-4% : Հաճախ հանդիպում է 50 տարեկան և ավելի մեծ տարիքի կանանց մոտ: Վուլվայի քաղցկեղով հիվանդների միջին տարիքը մոտ 65 տարեկան է:
Բ. Էթիոլոգիա: Ենթադրվում է վուլվայի քաղցկեղի  վիրուսային էթիոլոգիան:

2. Պաթոգենեզ

Ա. Հիստոստրուկտուրա : 90% դեպքերում վուլվայի քաղցկեղը ներկայացված է տափակբջջային քաղցկեղով:  5-10% դեպքերում կարող է լինել մելանոմա: Առավել հազվադեպ հանդիպում է ադենոկարցինոմա, սարկոմա, բազալ-բջջային քաղցկեղ և այլ ուռուցքներ:
Բ. Լոկալիզացիա: Սեռական մեծ շրթեր>սեռական փոքր շրթեր> կլիտոր> շեք

3. Ախտորոշում

Ա. Սիմպտոմիկա`           
- Տափակբջջային քաղցկեղի  ժամանակ հիվանդները հաճախ նշում են խոցի առկայություն    վուլվայի շրջանում: Հետագայում կարող է միանալ ցավ, արյունահոսություն :    
- Կարող են լինել մեծացած աճուկային լիմֆատիկ հանգույցներ:

Բ.Ինցիզիոն բիոպսիայի ցուցումները
1. Կարմիր , շագանակագույն կամ սպիտակավուն հատվածներ վուլվայի վրա

2. Ցանկացած պնդեցման հատվածներ

3. Գոյացություններ թարախակալումով կամ արյունահոսությունով

4. Ցանկացած նևուս գենիտալների շրջանում

5. Ուռուցք կամ պնդացում բարտոլինյան գեղձերի շրջանում,մանավանդ 50 տարեկանից բարձր կանանց մոտ:

4.Փուլերը և պրոգնոզը (տափակբջջային վուլվայի քաղցկեղ)

I. T 1 N o Mo-2սմ-ից փոքր ուռուցք, սահմանափակված վուլվայով /շեքով:Լիմֆատիկ հանգույցներում մետաստազներ չկան
II.T 2 N oMo-2սմ-ից մեծ ուռուցք,սահմանափակված վուլվայով /շեքով: Լիմֆատիկ հանգույցներում մետաստազներ չկան
III.T3NoMo,T1,2,3 N1 Mo-Ցանկացած չափսի ուռուցք,անցումով ուրետրա կամ անուս (T3)կամ միակողմանի մետաստազներ աճուկային լիմֆատիկ հանգույցներում
IV(A).T1,2,3 N2MoT4 ցանկացած N Mo    -Ցանկացած չափսի ուռուցք ներաճով պրոքսիմալ ուրետրա կամ միզապարկ,կամ ուղիղ աղի(T4): Երկկողմանի մետաստազներ աճուկային ավշային հանգույցներ(N2)
IV(B).-ցանկացած T և N M1    Հեռավոր մետաստազներ,այդ թվում նաև կոնքային ավշային հանգույցներ

-Կանխատեսում: Ադեկվատ բուժված հիվանդների ապրելիությունը ավշային հանգույցներում մետաստազների բացակայության կամ միկրոմետաստազների առկայության դեպքում կազմում է 95 % :1-2 դրական ավշային հանգույցների առկայության դեպքում ապրելիությունը կազմում է 80%, իսկ 3 և ավելի ախտահարված ավշային հանգույցների առկայության դեպքում ` 15%: Հեմատոգեն մետաստազների առկայության հավանականությունը 3 և ավելի դրական ավշային հանգույցների դեպքում կազմում է 66 %:

5. Բուժումը
           
Ա. Վիրաբուժական բուժումը համարվում է ընտրության մեթոդ վուլվայի քաղցկեղի վաղ փուլերում`

-Դիսպլազիա (վուլվար ինտրաէպիթելիալ նեոպլազիա  VIN) հատում կամ լազերային վապորիզացիա:
-Պեջետի հիվանդություն ,գոյացության հատում հետագա հիստոլոգիական հետազոտությամբ:
-Ինվազիվ տափակբջջային քաղցկեղ , ինվազիա մինչև 1մմ : Հատում առողջ հյուսվածքների սահմաններում:
-Առաջին փուլի ինվազիայով վուլվայի քաղցկեղ` արմատական էքսցիզիա (մոդիֆիկացված արմատական վուվէկտոմիա), իփսիլատերալ աճուկային լիմֆադենէկտոմիա լատերալ տեղակայված ուռուցքների դեպքում և բիլատերալ աճուկային լիմֆադենէկտոմիա ուռուցքի կենտրոնական տեղակայման դեպքում:
-Ինվազիվ վուլվայի քաղցկեղի 2-րդ փուլ: Երկկողմանի աճուկային լիմֆադենէկտոմիա ուռուցքի արմատական էքսցիզիայով (մոդիֆիկացված արմատական վուլվէկտոմիա):Ընդ որում ուռուցքը անհրաժեշտ է հատել առողջ հյուսվածքների սահմաններում որպես մինիմում 1 սմ հեռավորության վրա:

-Բարդություններ: ` վերքի բացվելը, վերքի թարախակալումը, տրոմբոէմբոլիկ բարդություններ, ստորին վերջույթների լիմֆոստալ:
-Կոնքային լիմֆադենէկտոմիա: Կատարվում է 3 և ավելի դրական լիմֆատիկ հանգույցների առկայության դեպքում:

Բ. Ճառագայթային թերապիա:

1.    Կարող է օգտագործվել ուռուցքի չափսերի փոքրացման համար (ուռուցքը անցնում է անուսին, հեշտոցին, ուրետրային) վիրահատությունից առաջ:
2.    Հետվիրահատական ճառագայթային թերապիան լավացնում է ապրելիության ցուցանիշները,եթե կան մետաստազներ աճուկային լիմֆատիկ հանգույցներում:
3.    Հետվիրահատական ճառագայթային թերապիան ցուցված է նաև եթե առաջնային ուռուցքի չափսը 4սմ-ից ավելին է կամ ռեզեկցիայի եզրերը դրական են:
4.    Օգտագործվում է որպես բուժման ինքնուրույն մեթոդ,եթե կան հակացուցումներ վիրահատական բուժմանը:

Գ. Քիմիաթերապիա: Ֆտորուրացիլը օգտագործվում է որպես ռադիոսենսիբիլիզատոր: Վուլվայի քաղցկեղը որպես օրենք քիչ զգայուն է քիմիաթերապիային ( մասնակի զգայունություն նշվում է միայն 10-15 %  դեպքերում):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին