Քաղցկեղ (շագանակագեղձի)Շագանակագեղձի  քաղցկեղը լուրջ կլինիկական  խնդիր է  հանդիսանում է տարիքն առած արական բնակչության շրջանում: Հիվանդացության և մահացության ցուցանիշների գագաթնակետը  մոտավորապես կազմում է 70 տարին. Այն ներկայացնում է արական սեռիբնակչության քաղցկեղների մոտ 11 %-ը և տղամարդկանց քաղցկեղային հիվանդություններից մահացության 9%-ը :
Հիվանդացության ցուցանիշները համեմատաբար ցածր են ասիական երկրներում, միջին են Լատինական Ամերիկայում և Հարավային Եվրոպայում և բարձր են Հյուսիսային Ամերիկայում ու Հյուսիսային Եվրոպայում:
Շագանակագեղձի քաղցկեղի կլինիկորեն անախտանիշ դեպքերը, որոնք ախտորոշվում  են այլ հիվանդությունների կապակցությամբ հետազոտման և բուժման ընթացքում կամ հայտնաբերվում են աուտոպսիայի ժամանակ դիտվում  են    արական բնակչության 12-16%-ի  մոտ:
Շագանակագեղձի քաղցկեղը դանդաղ աճող, բջջային տարբերակմամբ բազմաբնույթ ուռուցք է, որի չափերի մեծացումն ու բջջային դիֆերենցիացիայի նվազումը վկայում են վերջինիս բարձր կենսաբանական ակտիվության մասին:

Էթիոլոգիա
Առավել կարևոր ռիսկային գործոն է հանդիսանում ժառանգականությունը: Անգամ մեկ մերձավոր հիվանդ ազգականի դեպքում  շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կրկնապատկվում է:
Բազմաթիվ հետազոտություններ  ապացուցում են, որ էկզոգեն   գործոնները կապված են շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:  Այնպիսի գործոններ, ինչպիսիք են սնունդը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մասնագիտությունը, աշխարհագրական վայրը  ունեն կարևոր նշանակություն:
Շագանակագեղձի  քաղցկեղի զարգացման համար ռիսկային գործոններ  են հանդիսանում  սննդի մեջ կենդանական ճարպիբարձր պարունակությունը, ինչպես նաև E և A խմբերի վիտամինների, կարոտինի, սելենիումի, լիգնանի և իզոֆլավենոիդների պակասը:
Կարևոր է նշել, որ լոլիկում առկա որոշակի  ուժեղ հակաօքսիդանտների շնորհիվ այն հայտնի է դարձել որպես հնարավոր հակամիջոց  շագանակագեղձի  քաղցկեղի դեմ: Կան տվյալներ, որ երիտասարդ տարիքում ԱՄՆ տեղափոված ճապոնացի տղամարդկանց մոտ հետագայում շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները ԱՄՆ-ի նմանատիպ միջին ցուցանիշներից ցածր են,  իսկ Ճապոնիայի ցուցանիշներից` բարձր:

Պաթոլոգիա
Հյուսվածաբանորեն շագանակագեղձի քաղցկեղի ճնշող մեծամասնությունը հանդիսանում է տարբեր աստիճանի տարբերակմամբ ադենոկարցինոմա, որի բջջային դիֆերենցիացիան  ու աստիճանագրումը հանդիսանում են հիվանդության ելքի կարևորագույն կանխորոշիչ գործոններ` անկախ ձեռնարկված բուժման եղանակից:
Գլիսոնի ցուցիչը հանդիսանում է շագանակագեղձի ադենոկարցինոմայի աստիճանագրման լավագույն համակարգ: Այն որոշվում է կենսազննման նյութի երկու ամենատարածված հյուսվածաբանական կառուցվածքների գնահատմամբ, ըստ 1-5-րդ աստիճաններ ունեցող սանդղակի: Գլիսոնի ցուցիչը իրենից ներկայացնում է այդ երկու միավորների  գումարը, որի նվազագույն ցուցանիշը` 2 (1+1 ) բնորոշ է ամենաքիչ ագրեսիվ ուռուցքի, իսկ առավելագույնը` 10 (5+5) ամենաագրեսիվ ուռուցքի:
 
Շագանակագեղձի  քաղցկեղի առաջնային օջախը կարող է զարգանալ եզակի հանգույցի ձևով, սակայն ավելի հաճախ լինում է բազմաօջախային: Հատկանշական է, որ ուռուցքային օջախները  գեղձում սովորաբար ունեն ծայրամասային տեղակայում, ինչը թույլ է տալիս որոշ դեպքերում հայտնաբերել հանգույց(ներ) մատնային ռեկտալ քննությամբ: Մոտավորապես 25% դեպքերում ուռուցքը տեղակայվում է շագանակագեղձի անցումային գոտու շրջանում: Ծայրամասային դասավորվածություն ունեցող ուռուցքներին ավելի բնորոշ է էքստրակապսուլյար աճը:

Պրոստատիկ ինտրաէպիթելիալ նեոպլազիան (ՊԻՆ) հանդիսանում է ուռուցքային պրոցեսի նախորդողը: Բարձր աստիճանի պրոստատիկ ինտրաէպիթելիալ նեոպլազիայի առկայությունը շուրջ 50-100% դեպքերում ուղեկցվում է քաղցկեղով և պահանջում է  կրկնակի կենսազննում:
Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի մակարդակի որոշումը կարևոր դեր ունի շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման գործում: Այն ներկայացնում է կալիկրեինանման սերինային պրոտեազ, որն արտադրվում է շագանակագեղձի էպիթելայինբջիջների կողմից, հանդիսանում է օրգանսպեցիֆիկ, սակայն ոչ քաղցկեղսպեցիֆիկ գործոն: Այն բարձր ցուցանիշներ կարող է ունենալ  շագանակագեղձի այլ ոչ չարորակ պրոցեսների դեպում: Պրոստատ-սպեցիֆիկ հակածնի մակարդակի ընդունված ստորին սահման գոյություն չունի, սակայն  շատ հետազոտություններում օգտագործվում է 4 նգ/մլ ցուցանիշը:

Ախտորոշում
Անախտանիշ պոպուլյացիայում շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերման նպատակով նախատեսված սկրինինգային ծրագրերը ներառում են մատնային ռեկտալ քննությունը, պրոստատ-սպեցիֆիկ հակածնի  շիճուկային մակարդակի որոշումը  և տրանսռեկտալ սոնոգրաֆիան:
Այդ ախտորոշիչ միջոցառումների զուգակցման արդյունքում որոշակի է դառնում կենսազննման անհրաժեշտությունը: Ախտորոշումը հիմնված է հյուսվածաբանական հետազոտման միջոցով շագանակագեղձի վիրահատական կամ կենսազննման նյութերում չարորակ ուռուցքի բջիջների հայտնաμերման վրա, միաժամանակ  որոշելով ուռուցքի աստիճանը: Ներկայումս ընդունված են ՈՒՁՀ-ուղղորդված բազմակի սիստեմավորված կենսազննումները:

Աստիճանագրում և կանխորոշում
Կլինիկական և ախտահյուսվածաμանական աստիճանագրումը բացահայտում է առաջնային օջախի չափսերը, ուռուցքի տեղային տարածման աստիճանը (T),  ռեգիոնար ավշահանգույցների (N) և հեռավոր օրգանների մետաստատիկ ախտահարումը (M) TNM միջազգային համակարգի միջոցով:

Սխեմատիկ այն ունի հետևյալ տեսքը:
Tx   -   առաջնային ուռուցքի որոշումը հնարավոր չէ
To   -    առաջնային ուռուցքըբացակայում է
T1    -   ուռուցքը չի շոշափվում և չի երևակվում
T1a  - հեռացված ադենոմայի հյուսվածքի ոչ ավելին, քան` 5%
T1b   - հեռացված ադենոմայի հյուսվածքի ավելի  քան` 5%
T1c  -  հայտնաμերվել է կենսազննությամμ
T2   -  ուռուցքը չի ծավալվում  շագանակագեղձի պատիճից դուրս
T2a  - շագանակագեղձի կողմնային 1բլթի ախտահարում
T2b   - շագանակագեղձի կողմնային 2բլթերի ախտահարում
T3    -  ուռուցքը ծավալվում է շագանակագեղձի պատիճից դուրս
T3a  - աճ կապսուլայի սահմաններից դուրս  
T3b  - ուռուցքը թափանցում է սերմնաμշտերի մեջ
T4 - ներաճում միզապարկի վզիկի, հետանցքի սեղմիչների, ուղիղ աղու, հետանցքըբարձրացնող մկանի, կոնքի պատերի մեջ
N   -  Ռեգիոնար ավշային հանգույցներ (փականցքային, ներքին և արտաքին
զստային, սրμանային)
Nx - Ռեգիոնար ավշային հանգույցների ախտահարման որոշումը հնարավոր չէ
No -  Ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազներ չկան
N1 -  Մետաստազներ ռեգիոնար ավշային հանգույցներում
M  -  Հեռավոր մետաստազներ
Mx  - Հեռավոր մետաստազների որոշումը հնարավոր չէ
Mo  -  Հեռավոր մետաստազներ չկան
M1a  - Մետաստազներ ոչռեգիոնար ավշային հանգույցներում
M1b  - Ոսկրային մետաստազներ
M1c  - Այլ օրգանների մետաստազներ
 
Շագանակագեղձի  քաղցկեղի ստադիայի որոշումը սովորաμար իրականացվում է մատնային ռեկտալ քննության, պրոստատ-սպեցիֆիկ հակածնի որոշման, տրանսռեկտալ ուլտրասոնոգրաֆիայի,  համակարգչային շերտագրման, մագնիսա-ռեզոնանսային հետազոտման, ոսկրերի սկանավորման և կրծքավանդակի ռենտգեն հետազոտման հիման վրա:
Ներկայումս  գոյություն չունի որևէ հավաստի կանխորոշիչ ցուցիչ, որ երաշխավորի յուրաքանչյուր դեպքի ուրույն կանխորոշումը, սակայն գնահատելով հիմնական կանխորոշիչ գործոնները, որոնցից առանձնացվում են ուռուցքի աստիճանագրումը, ստադիան, ծավալը, պրոստատ-սպեցիֆիկ հակածնի ցուցանիշը, հստակեցվում են մոտեցումները  բուժման համար:

Բուժումը
Բուժման մոտեցումները և արդյունքները շագանակագեղձի  տեղայնացված քաղցկեղի և տարածուն ձևերի միջև խիստ տարբեր են:
Տեղայնացված (T1 - T2) քաղցկեղի վիրահատական բուժումը` արմատական պրոստատեկտոմիան ցուցված է 10 տարուց ավելի կյանքի ակնկալվող տևողություն ունեցող հիվանդներին: Այն  ընդգրկում է շագանակագեղձի, սերմնաբշտերի, հարակից հյուսվածքների հեռացում: 

Նույն փուլում վիրահատական բուժմանը այլընտրանքային եղանակ է ճառագայթաբուժումը (դիստանցիոն ռադիոթերապիա և բրախիթերապիա):
Հետաձգվածբուժում կամ զգուշավոր հետևում տերմինը օգտագործվում էբուժման ստրատեգիան նկարագրելու համար, որն ընդգրկում է հետաձգվածբուժման ակտիվ մոտեցում, մինչև դրա անհրաժեշտության առաջացումը: Այն կիրառվում է 70-ից բարձր տարիքային խմբում, բարձր դիֆերենցված քաղցկեղի դեպքում, առկա ուղեկցող հիվանդությունների ժամանակ:
Հետազոտման փուլում են գտնվում այլ եղանակներ, որոնցից առանձնանում է կրիոաբլացիան` հյուսվածքի դեստրուկցիան ցածր ջերմության ազդեցությամբ:

Բուժական մոտեցումը շագանակագեղձի քաղցկեղի տարածված դեպքերում (մինիմալ էքստրակապսուլյար աճից մինչև բազմաթիվ հեռավոր մետաստազներ) չի կարող համարվել արմատական: Այս դեպքում բուժումն ուղղված է շիճուկային անդրոգենների քանակի  իջեցման, ինչպես նաև ուռուցքային բջիջների կողմից անդրոգենների յուրացման կանխելու վրա:

Անդրոգենների քանակը կրճատելու նպատակով կատարվում է վիրահատական (բիլատերալ օրխէկտոմիա) կամ դեղորայքային (ԼՀՌՀ-ի անալոգները) կաստրացիա:
Կաստրացիայից հետո տեստոստերոնի մակարդակը նվազում է 95%-ից ավելի, սակայն մակերիկամներում արտադրվող անդրոգենների արգելափակման  նպատակով անցկացվում է հակաանդրոգենային թերապիա, որը հայտնի է որպես լրիվ (առավելագույն) անդրոգենայինբլոկադա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին