Էթիոլոգիան և էպիդեմիոլոգիան

Ա. Հիվանդացությունը: Հեշտոցի առաջնային քաղցկեղը կազմում է 1-2 %  օնկոգինեկոլոգիական հիվանդությունների ընդհանուր կառուցվածքում: Հեշտոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձր է արգանդի վզիկի քաղցկեղի կապակցությամբ բուժված կանանց մոտ: Հեշտոցի չարորակ ուռուցքների մոտ 80% -ը մետաստազներ են այլ լոկալիզացիայի ուռուցքներից:
Բ.Պապիլոմավիրուսային ինֆեկցիա: Մարդու պապիլոմայի վիրուսը (ՄՊՎ) նպաստում է հեշտոցային էպիթելի դիսպլազիայի զարգացմանը (VIN) ,որի մալիգնիզացիայի հաճախականությունը կազմում է 3-5%:

Պաթոգենեզ

Ա . Հիստոստրակտուրա: Հեշտոցի ուռուցքների  մոտ 85%-ը իրենցից ներկայացնում են տափակբջջային քաղցկեղ: Հազվադեպ հանդիպում են ադենոկարցիոմաներ,մելանոմաներ, սարկոմաններ :
Բ. Լոկալիզացիա: Առավել հաճախ հանդիպող լոկալիզացիան է հեշտոցի հետին պատի պրոքսիմալ 1/3-ը:
Գ. Մետաստազավորում`
- Տեղային ինֆիլտրատիվ աճ
- Լիմֆոգեն մետաստազավորում (կոնքային և պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ)
- Հեմատոգեն մետաստազավորում (տեղի է ունենում բարձիթողի փուլերում`թոքեր, լյարդ):

3. Ախտորոշում
- Սիմպտոմիկա: Արյունահոսություն կամ արտադրություն սեռական ճանապարհներից
- Հետազոտման մեթոդներ`

ա. Զննում հայելիներով
բ. Հեշտոցից քսուկների բջջաբանական հետազոտություն
գ. Կոլպոսկոպիա / բիոպսիա

4. Փուլերը և պրոգնոզը (5 տարվա ապրելիություն)

0. Cancer in situ-100
I. Ուռուցքը սահմանափակված է հեշտոցով-70
II. Ուռուցքի ինվազիա ենթակա հյուսվածքներ,բայց չի հասնում մինչև կոնքի պատ-50
III. Ինվազիան հասնում է մինչևկոնքի պատ-20
IV. Ոռուցքը տարածվում է կոնքից դուրս կամ ներաճում է միզապարկ կամ ուղիղ աղի-<10

Ուռուցքի  տեղակայման դեպքում  հեշտոցի  պրոքսիմալ հատվածներում հիվանդությոան  պրոգնոզը համեմատ  բարենպաստ է :

5. Բուժումը

Ա. Վաղ  փուլեր

1. Վիրաբուժական բուժում `
- Cainsitu – հեշտոցի լորձաթաղանթի  ախտահարված հատվածի էքսցիզիա
- Առաջին փուլ – արմատական հիստերէկտոմիա
- Երկրորդ փուլ- կոնքային էկզէնտերացիա

2. Ճառագայթային թերապիա: Որպես ինքնուրույն մեթոդ օգտագործվում է, եթե կան հակացուցումներ վիրաբուժական բուժմանը:

Բ. Ուշացած դեպքեր: Բուժումը անց է կացվում ինչպես արգանդի վզիկի քաղցկեղի բարձիթողի դեպքերում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին