Ընկալման խանգարումներից ցնորքների` ըստ դրսևորման ձևի, տարատեսակ են: Կեղծ ցնորքները ևս շատ առարկայական և զգացմունքային են իսկական ցնորքների նման, սակայն՝ ի տարբերություն իսկականի, երբեք չեն նմանվում իրական առարկաներին և երևույթներին։ Հիվանդները խոսում են իրական ձայներից և տեսիլքներից տարբերվող հոգեկան պատկերների մասին։ Սակայն այս հանգամայնքը չի վկայում քննադատության առկայության մասին։ Նրանք փոքր իսկ չեն կասկածում ձայների կամ տեսիլքների իրականության մեջ, բայց ի տարբերություն իսկական ցնորքներով հիվանդների, պնդում են, որ այդ ամենը արտաքին բռնի ազդեցության արդյունք է, որ ձայներն ու տեսիլքները «առաջացվում» կամ «սարքվում» են։ Կեղծ ցնորքները, սովորաբար, չեն պրոյեկտվում արտաքին իրական առարկաների և երևույթների աշխարհում, այլ սահմանափակվում են պատկերացումների ոլորտում, այսինքն` առաջանում են «գլխի», «մարմնի ներսում»։ Կեղծ ցնորքները ևս դասակարգվում են ըստ զգայարանների։

* Տեսողական կեղծ ցնորքներն
* Լսողական կեղծ ցնորքների
* Համի, հոտի, տակտիլ և վիսցերալ կեղծ ցնորքներ
* Կինեստետիկ (շարժողական) կեղծ ցնորքների

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին