Պրոկտիտը ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքումն է:

Պատճառներ
Սուր բորբոքումն առաջանում է աղիքների բարձրադիր բաժիններից (օրինակ` հաստ աղիքի բորբոքում) ուղիղ աղիքի վրա բորբոքման տարածման, ուղիղ աղիքի լորձաթաղանթի վրա մեխանիկական և քիմիական գրգռիչների երկարատև ազդեցության, որոշ թույներով (սուլեմա, մկնդեղ) թունավորման հետևանքով, ինչպես նաև որպես թութքի բարդություն: Երբեմն պրոկտիտի պատճառ կարող է լինել հետանցքով ուղիղ աղիքի մեջ մանրէների (օրինակ գոնոկոկեր) ներթափանցումը:

Պաթոգենեզ
Սուր բորբոքումը բնորոշվում է ուղիղ աղիքում ցավերի և այրոցի առաջացմամբ, հաճախակի կղման ցանկությամբ: Կղանքը լինում է լորձային կամ լորձաթարախային, հաճախ` արյունախառը: Քրոնիկական բորբոքումը հաճախ չբուժված սուր բորբոքման հետևանք է, երբեմն` ուղիղ աղիքի տուբերկուլոզի, սիֆիլիսի ախտանշան: Այդպիսի դեպքերում խանգարումները թույլ են արտահայտված, սակայն համառ են:

Բուժում.
Ե՛վ սուր, և՛ քրոնիկական բորբոքման ժամանակ բուժումն իրականացնում է բժիշկը:

Կանխարգելում.
Սուր բորբոքման կանխարգելումը հաստ աղիքի սուր բորբոքման, դիզենտերիայի, թութքի, փորկապության ժամանակին բուժումն է: Վերջինիս դեպքում կղանքային պինդ զանգվածները վնասում են աղիքի լորձաթաղանթը: Հարկավոր է գիտենալ, որ հոգնաների և լուծողական դեղանյութերի չարաշահումն իր հերթին գրգռում է ուղիղ աղիքի լորձաթաղանթը և պատճառ դառնում սուր բորբոքման, ուստի փորկապության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Կանխարգելիչ նշանակություն ունի նաև սսնդում կծու կերակրատեսակների, ալկոհոլային խմիչքների, մեծ քանակով ոչ պիտանի նյութեր պարունակող սննդամթերքի սահմանափակումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին