(Ductus omphalo-mesentericus persistans): Պտղի մոտ այս ծորանի օգնությամբ պորտը միանում է բարակ աղիքի հետ: Ներարգանդային կյանքի VII շաբաթում այն խցանվում է։ Որոշ դեպքերում ծորանը կարող է պահպանվել և առաջացնել խուղակ, որը լինում է.
1. լրիվ
2. մասնակի։
Ծնվելուց հետո երեխայի պորտի խորքում մնում է փոքրիկ անցք, որից արտադրվում է շիճ։ Նման դեպքերում պորտը մշտապես թաց է։ Եթե խուղակը մասնակի է, ապա նրա անցքը գտնելով կարելի է զոնդով ներթափանցել, բայց ոչ շատ խոր։
Լրիվ խուղակի դեպքում պորտի խորքում երևում է կարմիր գույնի պոլիպանման գոյացություն, որը հեշտությամբ արյունահոսում է։ Անցքից արտադրվում է շիճ, երբեմն՝ գազերի պղպջակներ ու աղիքների լեղախառն պարունակություն։ Խուղակի այս ձևի ժամանակ զոնդը կարելի է մտցնել խոր, երբեմն մինչև աղիքը։
Պահանջում է վիրահատական միջամտություն։

Պորտաղիքային ծորանի խուղակը պետք է տարբերել միզածորանի խուղակից (urachus persistans)։ Այս հիվանդության ժամանակ պահպանվում է միզածորանը, որը ձգվում է միզապարկի գագաթից մինչև պորտը և առաջացնում է միզապարկ-պորտային կապանը (ligamentum vesiculo- umbilicale):

Այս հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է նրանով, որ խուղակից արտադրվում է մեզ, վերջինս ունենում է թթվային ռեակցիա (ի տարբերություն աղիքի պարունակության, որն ունի հիմնային ռեակցիա)։ Մեզը կարելի է տարբերակել նաև նրանով, որ պարունակում է միզաթթու։ Ախտորոշման նպատակով կարելի է ենթամաշկային ներարկել մեթիլեն կապույտի լուծույթ։ Միզածորանի խուղակի դեպքում արտադրությունն ունենում է կապույտ գույն։ Պահանջում է վիրաբուժական միջամտություն։

 
 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին