Պոլինեվրիտը (Բազմանյարդաբորբ) իրենից ներկայացնում է նյարդերի բազմակի հիվանդություն։ Պոլինեվրիտը կարող է հանդես գալ, թե որպես ինքնուրույն հիվանդություն, թե որպես ներզատիչ գեղձերի նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների բարդություն։ Այս հիվանդությունը բնորոշ է նաև ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց։

Պատճառներ
Այս հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում թունային բորբոքումների արդյունքում, որոնք առաջանում են մկնդեղով, սնդիկով թունավորումներից, ինչպես նաև կենցաղային քիմիկատների ոչ ճիշտ կիրառման հետևանքով։ Հիվանդությունը, որպես կանոն, նկատվում է քրոնիկական ալկոհոլամոլության ժամանակ, ինչը սերտ կապված է նյարդային համակարգի վրա ալկոհոլի թունավոր ազդեցության և նյութափոխանակության խանգարման հետ։

Պաթոգենեզ
Հիվանդության սկիզբը նախանշվում է ձեռքերի և ոտնաթաթերի շրջանում սառնության, թմրածության զգացումով, ծայրանդամների սուր ցավերով։ Հիվանդի մոտ նաև նկատվում է քայլվածքի անհստակություն, հիվանդը չի կարողանում առարկաները պահել ձեռքում։ Պոլինեվրիտի բուժման կարևոր նախապայմաններից է առաջին հերթին հիվանդության պատճառի վերացումը։ Հիվանդության զարգացման և սրացման շրջանում անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ։

Դեղորայքային բուժումից բացի կիրառվելիք միջոց է նաև ֆիզկուլտուրան, իսկ քրոնիկական շրջանում արդյունավետ է առողջարանային բուժումը։ Վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների արդյունք հանդիսացող պոլենեվրիտի առաջացման համար արգելք է հանդիսանում ժամանակին բժշկի նշանակումները ճշգրիտ կատարելը:

Թունային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել արտադրության համար մշակված տեխնիկայի անվտանգության կանոնները, որոնք հնարավորություն են տալիս կանխել թունավոր նյութերի ներթափանցումն օրգանիզմ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին