Թոքերի ոչ վարակային ծագման ախտաբանական պրոցեսներն են, որոնք ձևավորվում են պտղի և նորածինների զարգացման ներարգանդային ու վաղ նորածնային շրջաններում և արտահայտվում երեխայի կյանքի առաջին օրերին` շնչական խանգարումների համախտանիշով։ Այն հաճախ զարգանում է անհաս երեխաների մոտ։ Առաջացման պատճառների մեջ, ըստ հաճախականության.
1. առաջին տեղը գրավում են թոքերի հիալինային թաղանթները, ատելեկտազները,
2. երկրորդ տեղը՝ ներարգանդային թոքաբորբերը,
3. երրորդ տեղը՝ կենտրոնական նյարդային համակարգի ծննդաբերական վնասվածքները,
4. չորրորդ տեղը՝ թոքերի և սրտի զարգացման անկա-նոնությունները։

Շնչական անբավարարության սկզբնանշանները հայտնվում են ծնվելուց 1-4 ժամ հետո, երբեմն՝ որոշ ուշացումով։ Շնչառությունը, որպես կանոն, դժվարացած է և հաճախացած, հասնելով րոպեում՝ 80-100-ի (նորմայում 40)՝ մինչև 10 վրկ տևողությամբ դադարով։ Պուլսը րոպեում կազմում է 130-140։ Նկատվում է հիպոռեֆլեքսիա։ Ծնվելիս մաշկային ծածկույթները կարող են լինել վարդագույն, սակայն որոշ ժամանակահատվածից հետո հայտնվում է կապտուկ, որը հատկապես ուժեղանում է երեխայի դիրքի փոփոխման դեպքում։ Ծանր դեպքերում կապտուկն աճում է արագ, երեխան տրվող գրգռիչներին չի պատասխանում և ընկնում է կոմայի մեջ։

Ավելի թեթև ընթացքի դեպքում նկատվում է չափավոր ընկճում, թույլ ճիչ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռման ախտանիշներ՝ տրեմոր, հիպերէսթեզիա, արգելակումը փոխարինվում է դրդումով և այլն։ Որոշ երեխաների մոտ հաճախացած շնչառությունը պարբերաբար ընդհատվում է՝ 10-15 վրկ տևողությամբ անշնչությամբ (ապնոէ) կամ շնչահեղձուկի նոպաներով։ Թոքերում լսվում են ոչ մշտական թաց խզզոցներ։ Սրտանոթային համակարգի կողմից նկատվում է տախիկարդիա, սրտի տոների խլացում, զարկերակային ճնշման բարձրացում։ Երեխաների մեծ մասի մոտ շնչառական խանգարումների հետ դիտվում են ձեռքերի և ոտքերի այտուցներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին