Պնևմոկոնիոզը (թոքերի փոշեգարություն) իրենից ներկայացնում է փոշու երկարատև շնչումից առաջացող թոքերի քրոնիկական հիվանդություն: Պնևմոկոնիոզ հիվանդության խմբում միավորված են թոքերի տարբեր տեսակի հիվանդություններ (սիլիկոզ, անտրակոզ, ազբեստոզ և այլն), որոնք, անվտանգության տեխնիկայի կանոնները խախտելու դեպքում, կարող են առաջանալ արդյունաբերության տարատեսակ ճյուղերում աշխատողների մոտ:

Պնևմոկոնիոզի առանձին տեսակները տարբերվում են ըստ կլինիկական դրսևորումների, ընթացքի ծանրության և բարդությունների: Դրանց առաջացման ժամկետները տարբեր են և պայմանավորված են փոշու բնույթով և հատկություններով, ինչպես նաև օրգանիզմի անհատական զգայունությամբ և այլ պատճառներով: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար մեծ նշանակություն ունեն աշխատողների պարբերաբար անցկացվող բժշկական զննումները: Իսկ հիվանդության հետագա խորացումը կանխելու նպատակով պնևմոկոնիոզով տառապող հիվանդներին հարկավոր է տեղափոխել այլ աշխատանքի, որտեղ բացառվում է փոշու առկայությունը: Նրանց հակացուցված է նաև գրգռող գազերի ազդեցության և անբարենպաստ միկրոկլիմայի պայմաններում աշխատելը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին