Պլեքսիտը (հյուսակաբորբը) իրենից ներկայացնում է ողնուղեղային նյարդերի հյուսակների բորբոքում:

Պատճառներ
Ողնուղեղային նյարդերի հյուսակների բորբոքման պատճառ կարող են դառնալ վնասվածքները, վարակիչ ողնաշարի հիվանդությունները և այլն:

Պաթոգենեզ
Պարանոցային և բազկային հյուսակներն ախտահարվելիս առաջանում են պարանոցի շրջանի և ձոռքի ցավեր, ձեռքի մկանները թուլանում են և ծավալով փոքրանում (հետաճում են), խանգարվում է զգացողությունը: Այդ փոփոխություններն առավել հաճախ արտահայտվում են նախաբազկի և դաստակի շրջաններում: Մկանների թուլության և խիստ ցավոտության պատճառով ուսահոդում շարժումների ծավալը սահմանափակվում է: Մկանների թուլության և խիստ ցավոտության պատճառով ուսահոդում շարժումների ծավալը սահմանափակվում է: Բազային հյուսակի վնասվածքների ժամանակ (հատկապես` նորածինների) վերոհիշյալ երևույթների հետ մեկտեղ կարող է նկատվել ախտահարված կողմի ձեռքի հետաճում:
Գոտկասրբոսկրային հյուսակի բորբոքման ժամանակ ցավերը, մկանների հետաճումը, զգացողության խանգարումները տարածվում են դեպի ազդրը և ծունկը, կոնքազդրային և ծնկային հոդերում կարող են սահմանափակվել:

Բուժում
Պլեքսիտի բուժումը պայմանավորված է պատճառներով: Այն պետք է սկսել որքան հնարավոր է վաղ, նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ, բժշկի հսկողությամբ: Ջերմային բուժարարողությունների ինքնուրույն ընդունումը միայն ժամանակավոր կթեթևացնի հիվանդի վիճակը, բայց չի կասեցնի հիվանդության խորացումը: Քրոնիկական ընթացքի ժամանակ հաճախ խորհուրդ է տրվում առողջարանային բուժուն: Գոտկասրբոսկրային պլեքսիտով տառապող կանայք պետք է դիմեն մանկաբարձ-գինեկոլոգի:
 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին