Պիոկոկային գրանուլոման (granuloma piogenicum) կամ բոտրիոմիկոման (botryomycoma) առաջանում է, որպես կանոն, ոչ մեծ տրավմայի տեղում և իրենից ներկայացնում է հիմքում նեղացած, կարծես ոտիկի վրա նստած (սնկի նման) ուռուցքանման գոյացություն ոսպից մինչ բալի մեծության, կապտակարմիր գույնի։ Գրանուլոման հեշտությամբ արյունահոսում է, իսկ երբեմն էլ մասնակի մեռուկանում ու խոցոտվում, անջատելով շճաթարախային հեղուկ։ Տեղակայվում է ամենից հաճախ դաստակների ու ոտնաթաթերի (մատներ) մաշկի, շրթունքների կարմիր երիզի, քթի, ականջախեցիների մաշկի վրա։ Առանց բուժման թողնելիս կարող է գոյատևել երկար, ցուցաբերելով ոչ մի հակում դեպի ինքնուրույն ետզարգացումը։

Բուժումը։ Գրանուլոմայի հեռացում էէեկտրոլիզի օգնությամբ կամ վիրահատմամբ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին