Մաշկի տևական պիոկոկային ախտահարումների ընթացքում կարող են առաջանալ յուրօրինակ երկրորդային ախտահարումներ՝ պիոալերհիդներ։ Ամենից հաճախ նրանք առաջանում են մաշկի խրոնիկական դիֆուզ ստրեպտոդերմիայի, երկարատև իմպետիգոյի, շփաբորբային ստրեպտոդերմիայի, զգալիորեն պակաս՝ ստաֆիլոկոկային ու ատիպիկ պիոդերմիաների ժամանակ։

Պիոալերգիդներր ծագում են հանկարծակի, համաչափորեն, իրանի ու վերջույթների մաշկի վրա: Դրանք արտահայտվում են մերթ տարբեր մեծության ու ձևի վառ վարդագույն բծերի ցանավորումով՝ տարրերի .կենտրոնում ծածկված լինելով մանր թերթիկավոր թեփուկներով, մերթ ֆոլիկուլային պապուլաներով կամ պապուլա-վեզիկուլներով, պապուլա-պուստուլաներով։ Ափերի ու ներբանների վրա շատ անգամ շոշափելիս նշվում է ամուր բշտիկների ու բշտերի ցրված ցանավորում։ Այն ուղեկցվում է քորով ու շատ անգամ օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացումով, որը հասնում է մինչև 38°։ Այդպիսի դեպքերում հիվանդների րնդհանուր վիճակը խանգարված է (գլխացավ, ջարդվածություն, թուլություն)։ Մի քանի օրվա րնթացքում ուժեղանալով, մաշկային ցանը կարող է ընդունել շատ տարածված բնույթ։ Շարունակվելով 7—10 օր, հիվանդությունն սկսում է հետադիմել։

Երկրորդային ցանավորումների այլ ձևերի (տուբերկուլիդներ, միկիդներ) նման հավանական է թվում այն ենթադրությունը, որ պիոալերհիդներն առաջանում են հիմնական թարախային օջախից եկող միկրոբների կամ նրանց քայքայման արգասիքների հեմատոգեն տարածման հետևանքով՝ արտահայտված ալերգիկ վիճակի առկայության դեպքում։ Հաճախ ցանավորման անմիջական առիթ է հանդիսանում դրգռող արտաքին բուժման կիրառումը ախտահարման հիմնական օջախների վրա իմունոկենսաբանական պրեպարատների ներմուծումը, միջանկյալ հիվանդությունները (գրիպ և այլն)։

Բուժումը։ Մարմնի բարձր ջերմաստիճանի, ընդհանուր տկարության դեպքում՝ հակաբիոտիկներ։ Ընդհանուր երևույթների բացակայության դեպքում՝ կալցիումի քլորիդի ներերակային կամ կալցիումի գլյուկոնատի միջմկանային սրսկումներ։ Արտաքին՝ չեզոք թափահարուկներ, փոշիներ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին