Ստամոքսաելքի դռնակի մկանների սպազմն է: Հիմքում ընկած է, որ ստամոքսը վատ է դատարկվում: Պաթոգենեզում մեծ դեր ունի կ.ն.հ.-ի սիմպատիկ հատվածի հիպերտոնուսը և առաջնային աղու  իներվացիայի խանգարումը կ.ն.հ.-ի հիպօքսիկ- տրավմատիկ ախտահարնման պատճառով: Սովորաբար այդ երեխաների մոտ լինում են պերինատալ էնցեֆալոպաթիայի նշաններ, նրանք վատ են քաշն ավելացնում: Զկռտոցը նրանց մոտ առաջանում է հենց ծնվելուց անմիջապես հետո, սակայն նրանք սկզբում ոչ մշտական են: սննդի քանակի շատացման հետ մեկտեղ փսխման համախտանիշը լինում էավելի հաճախ և ցայտուն:Փսխումը լինում է ամեն օր նա կարող է ‘հետ ընկնել’, այսինքն մոտ է լինում հաջորդ կերակրմանը:

Փսխման մասսաները շատ են, կաթը կտրված / մակարդված/, առանց լեղու մնացորդների, սակայն նրանց քանակը չի գերազանցում սննդի քանակին:Փսխումը պիլորոսպազմի ժամանակ զուգակցվում է զկռտոցի հետ, քանի որ ստամոքսի դատարկման դանդաղումը և ինտրագաստրալ ճնշման բարձրացումը առաջացնում է ԳԷՌ: Երեխան, չնայած փսխմանը, քաշն ավելացնում է, չնայած այն  անբավարար է լինում և աստիճանաբար զարգանում է հիպոտրոֆիա, կղանքը լինում է նորմալ: Որոշ հեղինակներ պիլորոսպազմը դիտում են ԳԷՌ հիվ.և կազմում, որպես նրա մեխանիզմներից մեկը:

Բուժումը — ցուցված է կոտորակային կերակրումը` 8-10 ան•ամ օրը:Կիրառվում է պինդ սնունդ/ ‘ֆրիսովոմ’, ‘նուտրիկոմ’/, կարելի է դնել տրանսէնդոսկոպիկ զոնդ 12-մատյա աղում կերակրման համար; Նշանակվում են սպազմոլիտիկներ և սեդատիվ բուժում` ատրոպին սուլֆատ 0,005 մգ/կգ ն/ե 8 անգամ 10-15 րոպ. ինտերվալով,խոլինոլիտիկ ռիաբալ- 1 մգ/կգ օրը 3 ան•ամ 15-30 րոպ. մինչև կերակրումը, Մարֆանի խառնուրդ / նատրիումի բրոմ և վալերիաննա 2,0,բելլադոննայի էքստրատ -12 կաթիլ ավելացրած 100մլ ջուր- 1 թ.գ. օրը 3 ան•ամ կերակրելուց 30 րոպ. առաջ / ‘սպազմոլիտիկ կոկտեյլ -2,5 տոկոս.ամինազին և պիպոլֆեն 1մլ 0,5 տոկոս. դրոպերիդոլ – 1 մլ, 0,25 տոկոս. նովոկային 100մլ ջրում, 1թ.գ. օրը 3 անգամ կերակրելուց 30րոպ. առաջ:

Համառ փսխման դեպքում նշանակվում են նեյրոլեպտիկներ պարենտերալ 0,4մլ 2,5տոկոս. լուծույթ ամինազինի և պիպոլֆենը լուծել 9,5 մլ ֆիզ. լուծույթում, այդ լուծույթը պարունակում է1 մգ ամինազին և 1 մգ պիպոլֆեն, մ/մ 0,3 մլ 2-3 ան•ամ օրը, 30 րոպ. ըւտելուց առաջ: Պիլորոսպազմը սովորաբար անցողական է, անցնում է 1-2 շաբաթից, կյանքի 1-ին օրերին կարող է լինել փսխում կամ կուլ տված մեկոնիումով, որը հնարավոր է հիօքսիայի դեպքում և շուրջպտղային հեղուկից:: Երեխաները հաճախ ծնվում են ասֆիքսիայով, հետո առաջանում են ասպիրացիոն թոքաբորբեր: Մեկոնիումի ի հայտ գալիս պտղաջրերում, ցուցված է զոնդավորում և ստամոքսի լվացում:
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին