Մաշկի վրա ի հայտ են գալիս կարմրավուն գունավորմամբ լաքաներ` առանց ընդգծված սահմանների, աննշան այտուցվածությամբ: Արևի ազդեցության տակ սրանք չորանում են, թեփոտում: Առաջանում են պիգմենտային լաքաներ: Հյուսվածաբանորեն սրանք ականտոմաներ են: Բուժման բացակյության պայմաններում գրեթե միշտ առկա է չարորակացում:

Բուժման հիմնական մեթոդը վիրահատականն է: Բազմաթիվ օջախների դեպքում կիրառվում է նաև ռենտգենոթերապիա:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին